Արխիվ
ՀԿԵ-ն շարունակում է պայքարել բեռների նոր ծավալների ներգրավման համար
06.08.2011

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը անցած տարի կատարել է իր առջև դրված խնդիրները, և հիմնական ցուցանիշների աճը շարունակվում է նաև 2011-ին: Դրա մասին վկայում են նաև փոխադրումների ծավալների շարունակական աճը: Մասնավորապես, որ 2011-ին բեռնափոխադրումների ծավալը աճել է 11,7%, բեռնումը՝ 25,3%», - հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը Երկաթուղայինի օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ:
Նա նշեց, որ նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության մասին, ինչը շատ դժվար է անկայուն տնտեսության և ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Սակայն, ճկուն սակագնային քաղաքականության իրականացման արդյունքները արտացոլվում են բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատման մեջ:
Շ.Շայդուլլինը հատուկ ուշադրություն է դարձրել երկաթուղային բեռնափոխադրումների կայուն աճին և նշեց, որ եթե երկու տարի առաջ երկաթուղային բեռնափոխադրումների բաժինը բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում կազմում էր 22%, ապա այժմ այն հասել է 35%:

«Մենք շարունակում ենք պայքարել երկաթուղի բեռների նոր ծավալների ներգրավման համար, զարգացնելով լոգիստիկան և դիվերսիֆիկացնելով մեր բիզնեսը: Նոր տեխնոլոգիաների ներդրումը թույլ է տալիս ապահովել մատուցվող ծառայությունների նոր որակը, ներգրավել բեռների նոր ծավալներ, բարձրացնել երկաթուղային փոխադրումների մրցունակությունը ավտոմոբիլայինի հետ համեմատ», - հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրենը:  
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.