Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցեց Օշականի ճակատամարտում հաղթանակի 189-ամյակին նվիրված տոնակատարություններին

17.08.2016

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Օլեգ Շատալովի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 17-ին մասնակցեց Օշականի ճակատամարտում հաղթանակի 189-ամյակին նվիրված տոնակատարություններին: Միջոցառումը կայացավ Արմավիրի մարզի Օշականի հուշահամալիրում:
Արարողությանը մասնակցում էին նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը, Հայաստանում ՌԴ սահմանապահներ, ուսանողներ և դպրոցականներ:
Ներկաները ծաղինկեր և ծաղկեպսակներ դրեցին Օշականի հերոսներին նվիրված հուշարձանին, հարգեցին զոհվածների հիշատակը՝ նշելով, որ այդ ճակատամարտը հայ-ռուսական բարեկամության վկայություններից մեկն է:
Օշականի ճակատամարտը 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ամենադրամատիկ և հերոսական էջերից մեկն է: Այդ պատերազմի ընթացքում Արևելյան Հայաստանն ազատվեց պարսկական լծից և միացավ Ռուսաստանին:
1827 թվականի օգոստոսի 17-ին Օշական հին հայկական գյուղի մոտ արյունալի ճակատամարտում հանդիպեցին Իրանի թագաժառանգ Աբբաս-Միրզայի և պարսիկների կողմից պաշարված Էջմիածնի վանքին օգնությանը շտապող գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատը:
Պարսկական բանակի կազմում էին 30 հազ. զինվորականներ, իսկ ռուսական ջոկատի, որի շարքերում էին հայ կամավորականները՝ միայն 3 հազար: Սակայն Կրասովսկու ջոկատին հաջողվել էր սրընթաց հարձակումով ճեղքել հակառակորդի գերակշիռ ուժերի պատնեշը, հասնել Էջմիածին՝ փրկելով վանքը թալանից, իսկ այնտեղ գտնվող պաշտպաններին, բնակիչներին, վանականներին և վիրավոր զինվորներին՝ մահից:
Օշականի ճակատամարտը կարևորագույն նշանակություն ունեցավ ռուս-պարսկական պատերազմի համար՝ զորքերն ու կամավորները կարողացել են կանխել պարսիկների շարժը դեպի Թիֆլիս, ինչը նպաստեց ռուսական զորքի և հայ կամավորների հետագա հաջողություններին:
Ճակատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա 1833-1834 թվականներին, ինժեներ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով և Ամենայն Հայոց Կաթողիկոց Եփրեմ 1 ու արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ճակատամարտի վայրում հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս։ Ամեն տարի օգոստոսի 17-ին օշականցիները, Ռուսաստանից ժամանած հյուրերի հետ, այցելում են հուշակոթող և իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհվածների հիշատակին։

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.