Արխիվ

Կայացել է «ՀԿԵ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը

08.09.2016

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը, որի շրջանակներում քննարկվել են Ընկերության գործունեությանը վերաբերվող մի շարք հարցեր:
Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են Ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի կողմից ներկայացված ՀԿԵ-ի 2016 թվականի առաջին կիսամյակի, կադրային քաղաքականության և սոցիալական ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունները, քննարկեցին բյուջեն և ներդրումային ծրագիրը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Տնօրենների խորհուրդը գլխավորում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովը, իսկ կազմում ընդգրկված են ՌԵ-ի ղեկավարները: Դա ընդգծում է այն կարևորությունը, որը ՌԵ-ն տալիս է Հայաստանում իր դուստր-ձեռնարկության գործունեությանը:
Խորհրդի կազմի մեջ են մտնում նաև «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ՀՀ կառավարության ներկայացուցիչ, տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.