Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ մասնակցում է Իրանում անցնող «Armenia EXPO 2016» ցուցահանդեսին

06.10.2016

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցում է «Armenia EXPO 2016» հայկական արտադրության և ծառայությունների ցուցահանդեսին, որն այս տարի անցնում է հոկտեմբերի 5-8-ին Թեհրանում:
Ցուցահանդեսի շրջանակներում այցելուները կարող են ծանոթանալ ՀԿԵ գործունեության հիմնական ուղղություններին, բեռնափոխադրումների զարգացման
հեռանկարներին, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման ծրագրերին, երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությանը, զբասաշրջային տուրերին, Երևանում նոր կոնտեյներային տերմինալի ստեղծման նախագծի հետ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն այցելուներին և պոտենցիալ գործընկերներին կներկայացնի Հայաստանի երկաթուղու տարանցիկ ներուժը Իրանից եվրապական երկրներ և հակառակ ուղղությամբ փոխադրումներ իրականացնելու համար: Այս միջանցքի օգտագործումը թույլ կտա փոխադրումներ իրականացնել մինչև Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը, գործնական կապեր ստեղծել բեռնափոխադրողների միջև:
Հարավկովկասյան երկաթուղին արդեն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, օրինակ՝ Վրաստանի երկաթուղու հետ տարվող քննարկումների արդյունքում որոշվել էր նվազեցնել սակագինն այս երթուղում:
Ցուցահանդեսի բացման արարողությանն ելույթ ունեցան ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Հոսեյն Էսֆահբոդին:
Ելույթներում կարևորվեց ցուցահանդեսի անցկացումը հետպատժամիջոցային շրջանում երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսակետից: Ընդգծվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու համար առկա բարենպաստ պայմանները, արտաքին առևտրային ռեժիմների (ԵԱՏՄ, GSP+, GSP) առկայությունը:
«Armenia EXPO 2016» ցուցահանդեսին մասնակցում են մոտ 100 հայկական ընկերություններ, որոնք ներկայացնում են գյուղատմտեսության, սննդամթերքի աչտադրության, առողջապահության, արդյունաբերության, ոսկեգործության, ադամանդագործության, տրանսպորտի, լոգիստիկայի, բանկային ծառայությունների, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիիաների, տեքստիլի, տուրիզմի ոլորտները:
Ցուցահանդեսն ուղղված է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի և ներդրումների խթանմանը, տուրիզմի զարգացմանը և առևտրային գործարքների դյուրացմանը: Այն իրանական գործարարներին թույլ կտա ծանոթանալ հայկական կողմի ձեռքբերումներին և հնարավորություններին առևտրի և արդյունաբերության ոլորտում:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Թեհրանում ՀՀ դեսպանության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իրանի միջազգային ցուցահանդեսների ընկերության կողմից:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.