Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցում է «PANARMENIAN EXPO 2016» տարածաշրջանային ցուցահանդեսին

07.10.2016

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցում է «Panarmenian EXPO 2016» 7-րդ տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսին, որն անցնում է Երևանում հոկտեմբերի 7-9:
Ցուցահանդեսի շրջանակներում այցելուները կարող են ծանոթանալ ՀԿԵ գործունեության հիմնական ուղղություններին, բեռնափոխադրումների զարգացման հեռանկարներին, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման ծրագրերին, երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությանը, զբասաշրջային տուրերին, Երևանում նոր կոնտեյներային տերմինալի ստեղծման նախագծի հետ:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովը ընկերության տաղավար այցելած Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանին ներկայացրեց երկաթուղու հիմնական ծառայությունները, երկաթուղային բեռնափոխադրումների աշխարհագրության լայնացման հեռանկարները:
Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը և «Պրոմ Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը:
Միջոցառմանը մասնակցում են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող հայաստանյան և օտարերկրյա 100 ընկերություններ:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է հայկական շուկայում տեղական ապրանքների և ծառայութնունների պահանջարկի խրախուսումը, Հայաստանի և
Սփյուռքի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը, հայկական ապրանքների միջազգային շուկաներ արտահանման խթանումը, համատեղ արտադրական և ներդրումային ծրագրերի իրականացման աջակցությունը և Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը:
Ցուցահանդեսի շրջանակներում կգործեն բազմաթիվ բաժիններ, մասնավորապես, արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն, բեռնափոխադրումներ, կրթություն, առողջապահություն, տպագրություն, տուրիզմ, ֆինանսներ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.