Արխիվ
ՀԿԵ-ի կողմից ձևավորված ուսանողական ջոկատը  վերադարձել է Սոչիից, որտեղ մասնակցում էր օլիմպիական օբյեկտների շինարարությանը
22.08.2011

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից ձևավորված և Հայաստանը ներկայացող  ուսանողական ջոկատը այսօր վերադարձել է Սոչիից, որտեղ մասնակցում էր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի օլիմպիական օբյեկտների շինարարությանը:  Ջոկատը ձևավորված էր Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի հիմքի վրա: Համալսարանի 10 ուսանողները և ջոկատի ղեկավարը մեկնել էին Սոչի հունիսի 27-ին:
Հայ ուսանողները՝ Ռուսաստանի, Բեկառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հասակակիցների հետ աշխատում էին  օլիմպիական գլխավոր տրանսպորտային մայրուղու՝ Ադլեր – «Ալպիկա Սերվիս» լեռնակլիմայական առողջարան համակցված ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհի շինարարությանը:  
Ուսանողները մասնակցեցին նաև ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի և շախմատի առաջնություններին, ստեղծագործական մրցույթներին և փառատոնին:
Հայկական խմբի ճանապարհային ծախսերը իր վրա էր վերցրել ՀԿԵ-ն, իսկ Սոչիում ապրելու ծախսերը` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն: 
ՀԿԵ-ն մեծ ուշադրություն է դարձնում մասնագետների պատրաստման գործում հայկական բուհերի հետ համագործակցությանը: Մասնավորապես, ՀԿԵ-ն արդեն կազմավորել է ուղեկցորդների ուսանողական խմբեր: Ամառային արձակուրդների ժամանակ ուսանողները որպես ուղեկցորդներ կաշխատեն «Հայաստան» ֆիրմային գնացքում:
Ամառային աշխատանքը ընկերությունում մեծ հեռանկարներ է բացում ուսանողների համար՝ լավագույները կարող են աշխատանքի անցնել ՀԿԵ-ում:

վագոնի պարապուրդի ժամանակը մեկ բեռնափոխադրումից առաջ, կազմելով 36,8 ժամ:
2011 թ. յոթ ամիսների ընթացքում բարելավվել են լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 337,6 կմ, ինչը 25,4% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը և 13,1%՝ նախատեսվող ցուցանիշը:
Ինչպես արդեն նշել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը, ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ: Այդ աշխատանքի մեջ առանցքային դեր է խաղացել «գործի մարդը»՝ իր աշխատանքային պարտականությունների կատարման նոր մոտեցումներով:
«2011-ը մեր համար լինելու է երկաթուղու առանց կորուստների աշխատանքի տարի: Դա մեր թիվ մեկ խնդիրն է, - ասաց Շ.Շայդուլլինը. – Այսօր մենք լուծում ենք մի շարք այդպիսի խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, տրանսպորտային օրենսդրության ներդաշնակեցումը, ճկուն սակագնային քաղաքականությունը, ենթակառուցվածքի և շարժակազմի միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը»:
Ընկերության ղեկավարը նշեց, որ 2011 թ.-ի անցած ամիսները երկաթուղու համար դարձել է բիզնես-գործընթացների արդյունավետության աճի, շահութաբերության և հզորությունների ավելացման ժամանակ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.