Արխիվ

ՀԿԵ-ում շարունակվում է գծի աշնանային զննումը. երկաթուղին պատրաստվում է ձմեռային աշխատանքին

24.10.2016
Հարավկովկասյան երկաթուղում շարունակվում է գծի, ենթակառուցվածքի օբյեկտների, լոկոմոտիվների և մոտոր-վագոնային շարժակազմի զննումը: Ամեն տարի անցնող աշնանային զննումն ուղղված է երկաթուղու հուսալի աշխատանքի ապահովմանը, բացթողումների բացահատմանն ու վերացմանը:
Զննման ընթացքում երկաթուղու գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորած ստուգող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են գտնվում մասնավորապես երկաթուղային գծանցների, արհեստական կառույցների տեխնիկական վիճակը, գծի առողջացման ծրագրերի իրականացումը, գծային ու ձնամաքրման տեխնիկայի պատրաստվածության մակարդակը:
Ստուգումներն ավարտվել են արդեն երկաթուղու չորս ուղեմասերից երեքում: Արձանագրվել է երկաթուղային ենթակառուցվածքի վիճակի բարելավում: 2016 թվականի սկզբից երկաթուղայինները փոխեցին 34,6 հազ կոճ, կապիտալ վերանորոգվել է 6 կմ գիծ, այլ տիպի վերանորոգում է անցել 4,7 կմ գիծ, նախագծային-կանխարգելիչ ուղղում է կատարվել 86,7 կմ գծերում:
Երկաթուղում ընթանում է բոլոր տնտեսությունների տեխնիկական վիճակի բարելավման աշխատանքներ: Այսպես, հոկտեմբերի 22-ին կատարված զննումների ընթացքում ստուգվել էր Երևան-Վանաձոր հատվածում էներգամատակարարման և էլեկտրաֆիկացման ձեռնարության աշխատանքը, գնահատվել վերջերս սեփական ուժերով վերանորոգված Ղալթախչի և Քարակերտ ենթակայաններ:
Ղալթախչի ենթակայանում շահագործմանը հանձնված 110 կՎտ հղորությաւն ունեցող նոր տրանսֆորմատորի շնորհիվ տվյալ հատվածում այժմ կայուն լարում է ապահոված: Նվազեցվել են էլեկտրամատակարարման ծախսերը, ինչպես նաև բարելավվել է համակարգի հուսալիությունը:
Ինչպես նշեց Էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման ձեռնարկության պետ Գառնիկ Իվանյանը, նոր տրանսֆորմատորի փոխադրման և տեղադրման համար Հարավկովկասյան երկաթուղու ծախսերը կազմեցին 1,5 մլն դրամ, որոնք կմարվեն 1,5-2 ամսվա ընթացքում: Բացի այդ ենթակայանում ստուգվել և ներկվել են բոլոր սարքավորումները, բարեկարգվել է տարածքը:
Զննման ընթացքում ստուգվեց նաև վերջերս սեփական ուժերով վերանորոգված Քարակերտ ենթակայանը, որն այժմ լիովին համապատասխանում է բոլոր տեխնիկական պահանջներին:
Աշնանային զննումը շարունակվում է և կավարտվի նոյեմբերի 15-ին:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.