Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցեց է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի նիստին

27.10.2016
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ և Բալթիայի երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 65-րդ նիստի աշխատանքներին, որն այս տարի անցել էր է հոկտեմբերի 26-27-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում:
Նիստին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի երկաթուղային վարչությունների, ինչպես նաև ասոցացված անդամների՝ Վրաստանի, Լատվիայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի երկաթուղիների ներկայացուցիչները:
Նիստին ներկա էին նաև Լիտվայի, Էստոնիայի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են երկաթուղային վարչությունների միջև կատարվող փոխհաշվարկների կարգը, ամփոփել են բեռնատար վագոնների և կոնտեյներների ստուգման արդյունքները, հաստատել են գնացքների չվացուցակները 2016-2017 թվականների համար: Նաև քննարկվել և հաստատվել է մի շարք փաստաթղթեր և լրացումներ՝ այդ թվում, ուղևորատար
գնացքների /վագոնների/ աշխատանքի տնտեսական արդյունավետության կարգը, վտանգավոր բեռների տեղափոխման կանոնները, միջազգային հաղորդակցությունում ուղևորատար վագոնների օգտագործման կանոնները:
Ընդհանուր նիստի ընթացքում երկաթուղային վարչությունների ղեկավարներն ամփոփեցին 2016 թվականի 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները:
Արձանագրվել էր, որ հաշվետու շրջանում ԱՊՀ և Բալթիայի երկրների երկաթուղային ցանցում բեռնվել է 1 մլրդ 442,8 մլն տոննա բեռ, ինչը 0,1%-ով գերազանցում է 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ միջազգային ուղևորափոխադրումները կրճատվեցին 4,2%-ով՝ մինչև 13,9 մլն ուղևոր:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.