Արխիվ

Բարելավել է երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակը

15.11.2016

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նոյեմբերի 15-ին կայացած խորհրդակցության ժամանակ անփոփեց երկաթուղում անցնող գծային տնտեսության և ենթակառուցվածքի օբյեկտների աշնանային հանձնաժողովային զննման արդյունքները:
Նման զննումներն երկաթուղում անցնում են ամեն տարի՝ գարնանն ու աշնանը, և ուղղված են գծի, ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի ուսումնասիրմանը, բացահայտված բացթողումների վերացմանը, գնացքների անվտանգ երթևեկության և երկաթուղու կայուն աշխատանքի ապահովմանը:
Ընթացիկ զննման ժամանակ ուշադրության կենտրոնում էին գտնվում մասնավորապես երկաթուղային գծանցների և արհեստական կառույցների տեխնիկական վիճակը, գծի առողջացման ծրագրերի իրականացումը, գծային ու ձնամաքրման տեխնիկայի պատրաստվածության մակարդակը:
Ստուգումների արդյունքում արձանագրվել է երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի բարելավում: Դրան նպաստել են ՀԿԵ-ում մշտապես իրականացվող գծի արդիականացման աշխատանքները: 2016 թվականի սկզբից երկաթուղայինները փոխեցին 35,8 հազ կոճ, կապիտալ վերանորոգեցին 11,7 կմ գիծ, նախագծային-կանխարգելիչ ուղղում կատարեցին 89 կմ գծերում:
Ստուգման ընթացքում ուշադրության կենտրոնում էր երկաթուղում առկա ձնամաքրման տեխնիկան և դրա պատրաստությունը ձմեռային շրջանին: Ներկա պահին տեխնիկան ամբողջությամբ պատրաստ է:
Այժմ երկաթուղայինների առջև կանգնած են զննումների ժամանակ բացահայտված բացթողումների վերացման, ենթակառուցվածքի ընթացիկ պահպանման մակարդակը կատարելագործեու, երկաթուղային բոլոր գծանցների պատշաճ տեխնիկական վիճակը ապահովելու խնդիրները:
Նոյեմբերի 16-ից Հարավկովկասյան երկաթուղում սկսվում է վերահսկիչ ստուգումը, որը և թույլ կտա հետևել դրված խնդիրների կատարման ընթացքին:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.