Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին աշխատանքի արդյունքները նոյեմբերին

05.12.2016

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն դեկտեմբերի 5-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց Ընկերության
աշխատանքի արդյունքները նոյեմբերին: Ինչպես նշեց Ս.Վալկոն, անցած ամիսը հատկանշական էր երկաթուղու համար կարևոր նշանակություն ունեցող միանգամից երկու իրադարձություններով՝ շահագործման էր հանձնվել Հայաստանի տարածքում ТР-3 տիպի վերանորոգում անցած առաջին էլեկտրագնացքը և ավարտվել է Հայաստանի տարածքով իրականացված Եվրապայից Իրան առաջին մուլտիմոդալ բեռնափոխադրումը:
Ընկերության ղեկավարը հայտնեց, որ նշված ժամանակահատվածում բեռնափոխադրումների ծավալը 5,1%-ով գերազանցեց նախատեսվող ցուցանիշը, իսկ բեռնումը՝ 8,1%-ով կամ 12,4 հազ տն-ով: Փոխադրումները տեղական հաղորդակցությունում ավելացել են 10,1%-ով կամ 12,7 հազ. տն.-ով:
Ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, ավելացել է լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը: Տեղամասային արագությունը ավելացել է 5,3%-ով՝ կազմելով 35,8 կմ/ժ նախատեսվող 34 կմ/ժ դիմաց, իսկ տեխնիկականը՝ 3,3%-ով և կազմեց 41 կմ/ժ՝ նախատեսվող 34,9 կմ/ժ դիմաց:
Կրճատվեց նաև բեռնատար վագոնի շրջանառությունը. նոյեմբերին այն կազմեց 2,7 օր նախատեսվող 2,8-ի դիմաց:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը: Դրանց թվում է բեռնատար գնացքի քաշը, վագոնի պարադուրդը:
Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հոկտեմբերին երկաթուղին սպասարկել է 1 030 գնացք, որից 1 019-ը՝ ըստ չվացուցակի: Ս.Վալկոն ընդգծեց չվացուցակի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունը:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2016 թվականի նոյեմբերին գծի բալային գնահատականը բարելավվել է 5 կետով՝ կազմելով 83 միավոր:
Գլխավոր տնօրենը հայտնեց, որ տարվա 11 ամիսների ընթացքում փոխվել է 39,4 հազար կոճ, այդ թվում՝ 20 հազար նոր երկաթբետոնե և 10 հազար նոր փայտե:
Երկաթուղու առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը առանձնացրեց գնացքների անվտանգ երթևեկության և ձմեռային շրջանում բնականոն աշխատանքի ապահովումը: Այլ հիմնական խնդիրների շարքում Սերգեյ Վալկոն նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը:
Ընկերության ղեկավարը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնական օրերին աշխատանքի, հերթապահությունների կազմակերպմանը և երկաթուղու բնականոն աշխատանքի ապահովմանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.