Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրեց Գյումրիի երկաթուղային հանգույցի աշխատանքը

09.12.2016

Դեկտեմբերի 9-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը ներկայացրեց Գյումրիի երկաթուղային հանգույցի աշխատանքը: Երկաթուղու ղեկավարը հյուրերին ծանոթացրեց քաղաքի երկաթուղային կայարանի, վերակառուցված վագոնային և լոկոմոտիվային դեպոների գործունեությանը:
Այժմ դեպոները հագեցված են ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով և Հայաստանի մեքենաշինական խոշորագույն ձեռնարկությունների շարքում են ընդգրկված:
Մարզպետը ծանոթացել է վագոնային դեպոյի գործառույթներին, շարժակազմի տարբեր տեսակների վերանորոգման և ընթացիկ սկասարկման առանձնահատկություններին:
Լոկոմոտիվային դեպոյում հյուրերին ներկայացրեցին էլեկտրաքարշերի վերանորոգման ընթացքը: Գյումրիում տեղակայված «ՀԿԵ» ՓԲԸ Շարժակազմի տնօրինության պետ Նիկոլայ Լավրենչուկը պատմեց դեպոյում կատարվող վերանորոգման աշխատանքների առանձնահատկությունների և առավելությունների, տարբեր արտադրամասերում կատարվող գործողությունների մասին:
Գյումրիի գծային-կայարանային միավորման պետ Վահան Գասպարյանը ասաց, որ քաղաքում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները վագոնների և շարժակազմի վերանորոգման համար: Նրա խոսքերով, ԳԿՄ լարված աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել ուղևորա- և բեռնափոխադրումների աճը, ավելացնել Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների քանակը. եթե 2015 թվականին օրական գործում էր 2 էլեկտրագնացք, ապա 2016 թվականին՝ արդեն 3:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նշեց, որ 2016 թվականն երկաթուղու համար եղել է լարված աշխատանքի տարի, սակայն ընկերությունը կարողացել է երաշխավորել բեռնման և բեռնափոխադրումների ծավալների աճը՝ չնայած ներկրման ծավալի անկմանը:
Ընկերության ղեկավարը հայտնեց, որ երկաթուղում դեռ շարունակում է գործել խնայողական ռեժիմը, որը թույլ է տալիս չկրճատել աշխատանքային կոլեկտիվը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.