Արխիվ

Երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով

16.12.2016

Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներ: Գործածվում է ձնամաքրման հատուկ տեխնիկա:
Հաշվի առնելով, որ մի շարք ավտոմայրուղիները փակ են՝ ուղևորա- և բեռնափոխադրումների զգալի մասը տեղափոխվել է երկաթուղի:
«ՀԿԵ» ՓԲԸ բեռնատար գնացքներն աշխատում են համաձայն գրաֆիկի: Չվացուցակին համապատասխան աշխատում է ինչպես Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքը, այնպես էլ ներհանրապետական էլեկտրագնացքները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.