Արխիվ

ՀԿԵ ՓԲԸ-ի «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի երկրորդ կորպորատիվ առաջնության հաղթող դարձավ Տեղեկատվական-հաշվողական կենտրոնի թիմը

28.12.2016

Դեկտեմբերի 28-ին կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի ավանդական կորպորատիվ առաջնությունը, որը կազմակերպել է ՀԿԵ Երիտասարդական խորհուրդը:
Առաջնությանը մասնակցեցին Ընկերության տարբեր տնօրինություններ, ծառայություններ, ստորաբաժանումներ և ձեռնարկություններ ներկայացնող 9 թիմեր:
Իսկ հաղթանակը տոնեց Տեղեկատվական-հաշվողական կենտրոնի թիմը: Երկրորդ տեղը գրավեց Փոխադրումների տնօրինությունը, երրորդ տեղը բաժին ընկավ Շարժակազմի տնօրինության թիմին:
Հաղթողներին շնորհավորեց և պարգևատրեց ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովը:
Առաջնությունը կազմակերպվում է ամեն տարի ՝ ՀԿԵ երիտասարդության ակտիվությունը խրախուելու, երիտասարդների մոտ կորպորատիվ ոգու և արժեքներ ձևավորելու, երիտասարդների անձնական և մասնագիտական ներուժը զարգացնելու նպատակով:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.