Արխիվ

Նոր տարի՝ նոր մանկապարտեղում. ՀԿԵ-ի ամանորյա նվերը Սանահինի մանուկներին

28.12.2016

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի №3 մանկապարտեզի սաները Ամանորի և Սուրբ Ծննդի նախաշեմին հատուկ նվեր ստացան Հարավկովկասյան երկաթուղուց: Երկար տարիներ ոչ բարվոք վիճակում գտնվող մանկապարտեզի շենքը վերականգնվել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Նորոգված շենքի հանձնման արարողությունը կայացել էր դեկտեմբերի 28-ին՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղար Սերգեյ Անիշենկոյի, երեխաների ծնողների, երկաթուղայինների ներկայությամբ:
Շնորհավորելով բոլորին՝ ՀԿԵ ղեկավարը նշեց, որ ընկերության կողմից ցուցաբերած աջակցությունը երկաթուղու և մարզի ու քաղաքի իշխանությունների համագործակցության միայն մի օրինակն է:
- Ուզում եմ ընդգծել, որ մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել մանկապարտեղին և 2017 թվականին, - նշեց ՀԿԵ գլխավոր տնօրենը:
Մանուկներին և ծնողներին շնորհավորեցին նաև մարզպետն ու քաղաքապետը, դեսպանատան ներկայացուցիչը:
Մարզպետ Նալբանդյանը և քաղաքապետ Փարեմուզյանը շնորհակալություն հայտնեցին ՀԿԵ-ին և այլ բարերարներին մանկապարտեզի վերանորոգման գործում ցուցաբերված աջակցության համար և հավաստիացրեցին, որ նախադպրոցական կրթությունը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նրանք նաև շնորհակալագրեր հանձնեցին երկաթուղու ղեկավարին և այլ բարերարներին:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերին ցուցադրեցին մանկապարտեզի վերանորոգված սենյակները: Այժմ նախադպրոցական այս հաստատություն հաճախում են 30 մանուկներ, իսկ վերանորոգումից հետո այն կարող է ընդունել արդեն 60 երեխա: ՀԿԵ-ի աջակցությամբ լիովին վերականգնվել է շենքի առաջին հարկը՝ ճաշասենյակներով և լողասենյակներով:
Երկաթուղու Նյութատեխնիկական ապահովման տնօրինությունը մանկապարտեզի համար պատրաստել էր մանկական կահույք: ՀԿԵ-ի կողմից Ամանորյա նվերի կարգով մանկապարտեզին հանձնվեց նաև հեռուստացույց:
Բացման արարողությունից հետո կայացավ ամանորյա ներկայացում, որը մանուկները պատրաստեցին հատուկ հյուրերի համար:

 

 

 

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.