Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին տարվա արդյունքները

29.12.2016

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն դեկտեմբերի 29-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2016 թվականին Ընկերության աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց Ս.Վալկոն, տարին Հայաստանի երկաթուղու համար եղել էր բավականին դժվար, ՀԿԵ-ն աշխատում էր խիստ մրցակցության պայմաններում, ապահովում կայուն աշխատանքային պայմաններ:
- Մեզ հաջողվեց ապահովել երկաթուղու եկամուտները նախատեսված ցուցանիշի 100,7% մակարդակի վրա՝ երաշխավորելով ավելացումը փոխադրումների ծավալի աճի և հաճախորդների հետ փոխգործակցության մակարդակի կատարելագործման հաշվին: Լիովին կատարվեցին բոլոր ներդրումային ծրագրերը, - հայտարարեց Ս.Վալկոն:
Ընկերության ղեկավարը նշեց, որ անցնող տարին հատկանշական էր երկաթուղու համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ իրադարձություններով՝ հիշեցնելով, որ 2016-ին շահագործման էր հանձնվել Հայաստանի տարածքում ТР-3 տիպի վերանորոգում անցած առաջին էլեկտրագնացքը և ավարտվել Հայաստանի տարածքով իրականացված Եվրապայից Իրան առաջին մուլտիմոդալ բեռնափոխադրումը: Ս.Վալկոն հանձնարարեց շարունակել և կատարելագործել աշխատանքը այս ուղղություններով:
ՀԿԵ գլխավոր տնօրենը հայտնեց, որ նշված ժամանակահատվածում դիտարկվում էր բեռնափոխադրումների աճի դրական դինամիկա և դրանց ծավալը 1%-ով գերազանցեց նախատեսվող և 2,3%-ով՝ անցյալ տարվա ցուցանիշը: Արտահանումը 9%-ով կամ 28,8 հազ տն-ով գերազանցեց 2015-ի ցուցանիշը: Փոխադրումները տեղական հաղորդակցությունում ավելացել են 10,1%-ով: Միևնույն ժամանակ Ս.Վալկոն արձանագրեց ներմուծման ծավալի կրճատումը 18,5%-ով:
Ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, ավելացել է լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը: Տեղամասային արագությունը կազմել է 35,1 կմ/ժ նախատեսվող 34 կմ/ժ դիմաց:
Կրճատվեց նաև բեռնատար վագոնի շրջանառությունը. այն կազմեց 2,7 օր նախատեսվող 2,9-ի դիմաց:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը: Դրանց թվում է բեռնատար գնացքի քաշը, էլեկտրաէներգիայի ծախսը:
Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ տարվա ընթացքում երկաթուղին սպասարկել է 13 048 գնացք, որից 12
919-ը՝ ըստ չվացուցակի: Ս.Վալկոն ընդգծեց չվացուցակի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունը:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2016 թվականին գծի բալային գնահատականը բարելավել է 7 կետով՝ կազմելով 87 միավոր: Բացի այդ 10% և 11% համապատասխան կրճատվեց նաև երկաթուղում գրանցված թերությունների և խափանումների թիվը:
Գլխավոր տնօրենը հայտնեց, որ տարվա ընթացքում կապիտալ վերանորոգվել է 12,7 կմ գիծ, փոխվել է 39,4 հազար կոճ, այդ թվում՝ 20 հազար նոր երկաթբետոնե և 10 հազար նոր փայտե:
Աճ գրանցվեց նաև ուղևորափոխադրումների ոլորտում՝ ուղևորաշրջանառության ծավալն ավելացել էր 12,1%-ով, այդ թվում՝ 24,5%-ով՝ միջազգային և 0,4%-ով՝ տեղական հաղորդակցությունում:
Տարվա ընթացքում պարգևատրվել էին «ՀԿԵ» ՓԲԸ 524 աշխատողներ՝ այդ թվում 68 կին: Գարնանային և աշնանային զննումների արդյունքներով լավ տեխնիկական պատրաստվածության և արտադրական ցուցանիշների համար պարգևատրվել էր 40 աշխատող, որից 1-ը՝ կին: Ընկերության մեկ աշխատող արժանացել էր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ «Պատվավոր երկաթուղային» նշանին, ևս 2-ը դարձել են «ՀԿԵ» ՓԲԸ պատվավոր երկաթուղայիններ:
Խոսելով ապագա աշխատանքի մասին Ընկերության ղեկավարը նշեց, որ 2017 թվականին երկաթուղայիններին նույնպես լարված և պատասխանատու աշխատանք է սպասում, իսկ դրական արդյունքը կախված է յուրաքանչյուր երկաթուղայինից:
Խորհրդակցության ավարտից հետո կայացած աշխատողների հետ ավանդական հանդիպմանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց երկաթուղայիններին:
Բարձր արտադրական ցուցանիշների, պատասխանատու և որակյալ աշխատանքի համար պատվոգրերի արժանացան ՀԿԵ-ի 5 աշխատողներ: Շնորհակալագրեր հանձնվեցին 12 մասնագետներին, ևս 47 աշխատողներ ստացան դրամական պարգևներ:
Արդյունավետ տեխնոլոգիաների և էսթետիկայի ձեռնարկության պատվավոր կոչմանն արժանացել էր Փոխադրումների տնօրինության «Գյումրի» գծային-կայարանային միավորման Գյումրի հենակետային կայանը:
Շնորհավորելով երկաթուղայիններին՝ ՀԿԵ ղեկավարը բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք և դրված խնդիրների հաջող կատարում:
- Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին կատարված աշխատանքի համար և մաղթել ձեզ և ձեր ընտանիքներին բարեկեցություն ու երջանկություն, - ասաց Սերգեյ Վալկոն:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.