Արխիվ

Հարգելի գործընկերներ.

29.12.2016

Սրտանց շնորհավորում ենք բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը Արդեն մի քանի օրից մեր ընտանիքների, ընկերների, հարազատների և բարեկամների հետ միասին մենք գավաթներ կբարձրացնենք՝ ճանապարհելով հին և դիմավորելով նոր տարին:
Բոլորս էլ նոր ակնկալիքներ ունենք, նոր նախագխեր ենք կառուցում, դրական փոփոխություններ ակնկալում և հաճելի ու ջերմ ակնթարթներ սպասում նոր տարում:
Հայաստանի երկաթուղու համար անցած տարին լի էր ակտիվ աշխատանքներով, այն լարված էր, բայց երկաթուղայիններն աշխատեցին հաջող և կարողացան հասնել դրված նպատակներին: Ուղում ենք շնորհակալություն հայտնել ամբողջ անձնակազին և հատկապես գծի տնտեսության, ԳՄՈՒ, էլեկտրիֆիկացման և էներգամոտակարարման ձեռնարկության աշխատողներին: Վերջիննեին այս տարի հաջողվեց իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և շահագործման հանձնել Ղալթախչի էնթակայանը:
Անցած տարի մենք կարողացել ենք մեր ապագա հաջողությունների հիմք դնել: Իսկ որքան հաջող կլինի ՀԿԵ-ի համար հաջորդ տարին կախված է միայն մեզանից, մեր լարված աշխատանքից: Այն կլինի նույնքան ակտիվ, ինչ 2016-ը. շարունակվելու են ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացումը, գնացքների անվտաննգության ապահովմանն ու ուղևորների սպասարկման որակի կատարելագործմանն ուղղված աշխատանքները:
2016 թվականը նախանշվեց նաև 2016-2018 թթ Կոլեկտիվ պայմանագրի ստորագրմամբ, մի շարք սոցիալական ծրագրերի իրացմամբ:

Հարգելի գործընկերներ.
Ձեզ և ձեր ընտանիքներին սրտանց մաղթում ենք երջանկություն, առողջություն և ուրախություն: Թող այս տարին լինի ձեռքբերումների և նվաճումների, հաջողության, բարեկեցության և բարգավաճման տարի:

Հարգանքով՝

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկո

«ՀԿԵ» ՓԲԸ աշխատողների արհեստակցական

կազմակերպությունների միության նախագահ Ալբինա Մարտիրոսյան

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.