Արխիվ
Սանահինի շրջադարձային դեպոյում կայացան ընտրություններ
16.12.2010
Դեկտեմբերի 15-ին Սանահինի շրջադարձային դեպոյում կայացան ընտրություններ: Դեպոյի աշխատակիցները ցանկություն հայտնեցին ինքնուրույն ընտրել վերամասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանման ապագա ղեկավարին: Արդյունքում աշխատակիցները ձայների մեծամասնությամբ Սանահինի շրջադարձային դեպոյի պետ ընտրեցին իրենց գործընկեր` շոքեքարշի մանևրային աշխատանքների մեքենավար Յուրի Մարտինյանին: Յուրի Մարտինյանը հանդիսանում է Երևանի ճարտարագիտական ինստիտուտի շրջանավարտ, շուրջ 30 տարի աշխատել է երկաթուղում և բարձր հեղինակություն ունի դեպոյի աշխատակիցների մոտ: Սանահինի շրջադարձային դեպոյի պետը նույնպես զբաղվեցնելու է Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի պետի տեղակալի պաշտոնը: Այսպիսով երկու դեպոների աշխատանքը կոորդինացվելու է և ուղղվելու է առաջադրված խնդիրների համալիր լուծմանը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.