Արխիվ

Բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկեցին Հարավկովկասյան երկաթուղու և Վրացական երկաթուղու ղեկավարները

26.01.2017

Հունվարի 24-ին Թբիլիսիում կայացել է «Հաավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ԲԸ ղեկավարների հանդիպումը: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես Փոթի-Կավկազ կանոնավոր լաստանավային փոխադրումների ապահովումը, Հայաստանի և Վրաստանի տարածքով Իրանից եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների կազմակերպումը:
Ընկերությունների ղեկավարներ Սերգեյ Վալկոն և Մամուկա Բախտաձեն որպես հեռանկարային գնահատեցին Իրան-Հայաստան փոխադրումների նախագիծը և համաձայնվեցին համատեղ ջանքերով զարգացնել այն:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.