Արխիվ
ՀԿԵ-ում ստեղծվել է Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոն
02.09.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի հրամանով ստեղծվել է Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոն: Նոր կառույցը ստեղծված է Երևանի լոկոմոտիվային և Երևանի վագոնանորոգման դեպոների միավորման միջոցով՝ ՀԿԵ-ի կառուցվածքի արդիականացման, ճանապարհը սարքին շարժակազմով ապահովելու, գնացքների անվտանգ երթևեկության ապահովման նպատակով:
Այժմ մշակվում է նոր դեպոյի արտադրական գործունեության տեխնոլոգիան, վերակազմավորված կառույցներից աշխատանքի են ընդունվում համապատասխան մասնագետներ: Վերակազմավորված կառույցների աշխատանքից ազատված մասնագետները աշխատանքի կանցնեն նաև ՀԿԵ-ի այլ ստորաբաժանումներ:
Ինչպես նշում է ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը, ՀԿԵ-ն տպավորիչ հաջողությունների է հասնում ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:
«2011-ը մեզ համար լինելու է երկաթուղու առանց կորուստների աշխատանքի տարի: Դա մեր թիվ մեկ խնդիրն է, - ասաց Շ.Շայդուլլինը. – Այս նպատակին հասնելու համար մենք այսօր լուծում ենք մի շարք խնդիրներ՝ այդ թվում միջազգային ստանդարտներին ենք համապատասխանեցնում մեր ենթակառուցվածքը և շարժակազմը»:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.