Արխիվ

Հնդկաստանը մտադրություն ունի Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնել

23.02.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 23-ին ընդունեց Հնդկաստանի բեռնափոխադրումների ասոցիացիաների ֆեդերացիայի փոխնախագահ Շանկար Շինդեին։ Հանդիպմանը ներկա էր նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովը:
Հնդիկ գործարարը նախարարին ներկայացրեց իրենց գործունեության ընդհանուր բնութագիրն ու նպատակները, նշեց, որ համագործակցության նպատակով ուսումնասիրում են, թե ինչ զարգացումներ ունի Հայաստանը լոգիստիկայի բնագավառում։ Նա ընդգծեց, որ ցանկություն ունեն Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել Հնդկաստանից Իրան և այլ ուղղություններով ու այդ տանքներում ակնկալում են նախարարության աջակցությունը։
Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը հնարավորություն ունի թե´ ավտոմոբիլային տրանսպորտով և թե´ երկաթուղային ճանապարհով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնել ոչ միայն Ռուսաստան, այլ նաև Եվրոպա։
Նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցել գործընթացին և օժանդակել տրանսպորտային ուղու կազմակերպմանը։

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.