Արխիվ

Մեր չեմպիոնուհին

07.03.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ էկոնոմիկայի գծով Փոխադրումների տնօրինության պետի տեղակալ Սվետլանա Մոսոյանը «Ուշուի մոսկովյան աստղեր» միջազգային մրցաշարում զբաղեցրել է 1-ին տեղը 36 տարեկանից բարձր կանանց խմբում: Մրցաշարը կայացել էր փետրվարի 17-22-ին Մոսկվայի Ուշուի պալատում:
Դա Սվետլանայի առաջին մարզական ձեռքբերումը չէ. 2010 թվականից նա միջազգային կարգի մրցավար է, գլխավորում է Հայաստանի Ավանդական ուշուի ֆեդերացիայի Ուշու Տաոլուի մրցավարների կոլեգիան, մարզում է Հայաստանի Ուշու Տաոլուի երիտասարդական հավաքականը:
Մոսկովյան մրցաշարում մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Չինաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Իսրայելը, Ֆրանսիան, Լիբանանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Չեխիան, Լեհաստանը ներկայացնող 20 թիմեր:
Հայաստանը ներկայացնում էին «Դաո» ազգային ֆեդերացիայի սաներ: Նրանք ելույթ ունեցան Սինիցյուան ոճում (Սրտի և կամքի բռունցք) և նվաճեցին 2 ոսկե մեդալ՝ 18-35 և 36-ից բարձր տարիքային խմբերում:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.