Արխիվ

Շնորհավորական նամակ Կանանց տոնի կապակցությամբ

07.03.2017

Հարգելի կանայք.

Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ գարնանային տոնի՝ Կանանց միջազգային օրվա, կապակցությամբ: Պատահական չէ, որ այն նշվում է գարնան սկզբին, երբ բնությունն առաջին շունչն է անում երկար ձմեռից հետո, երբ մարդիկ ջերմություն, նրբություն և նորացում են ակնկալում:
Այսօր դժվար է հիշել գործունեության գոնե մեկ բնագավառ, որտեղ չեն աշխատում կանայք: Երկաթուղին նույնպես բացառություն չէ. Հարավկովկասյան երկաթուղու աշխատողների 20 տոկոսը կանայք են: Նրանց նուրբ ձեռքերում են երկաթուղու բնականոն գործունեության կարևորագույն նշանակություն ունեցող ծառայությունները, բաժինները և ստորաբաժանումները:
Մեր կանայք աշխատում են ակտիվ, պատասխանատու և և հաջող. բավական է ասել, որ անցած տարի պարտաճանաչ աշխատանքի համար խրախուսվել էր 68 կին:
Մաղթում եմ ձեզ երջանկություն, սեր, ընտանեկան բարեկեցություն և առողջություն: Թող իրականանան ձեր բոլոր երազարքները:

Հարգանքով՝

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ս.Գ.Վալկո


Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.