Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է երկաթուղում անվտանգության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին

14.03.2017

Վերջին օրերին Հայաստանի երկաթուղում գրանցվել են մի քանի միջադեպեր, որոնց պատճառ էր հանդիսացել քաղաքացիների կողմից երկաթուղում անվտանգության նորմերի անտեսումը: Ուստի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է, որ երկաթուղին՝ վտանգավոր գիտի է, և հորդորում է պահպանել երկաթուղում գործող անվտանգության նորմերը:
Մարտի 11-ին Մրգաշատ գյուղի մոտակայքում N682 էլեկտրաքարշի տակ էր ընկել 86-ամյա կին, ով տեղում մահացել էր:
Մարտի 9-ին ժամը 12:45-ին, Երասխ-Արարատ հատվածի չկարգավորվող գծանցում «ՄԱՆ» մակնիշի ցեմենտատար ավտոմեքենան բախվել է ВЛ10 №825 էլեկտրաքարշին: Ավտոմեքենայի վարորդը՝ տեսնելով մոտեցող գնացքը, որը տվել է նախազգուշացնող ազդանշանը, փորձել է անցնել էլեկտրաքարշի առաջ: Չնայած ձեռնարկված արգելակմանը՝ բախումից հնարավոր չէր խուսափել:
Բախման արդյունքում վնասվեց էլեկտրաքարշը՝ խափանվել էր ռադիոկապը, կոտրվել ապակիները, կառավարման պուլտը, այլ տեխնիկական մասերը: Վնասվել են նաև գծանցի ուղղորդող ձողերը:
Անհրաժեշտ է նաև նշել, որ երկաթուղային գծերը գտնվում էին պատշաճ վիճակում, խափանումներ չեն արձանագրվել, տեղադրված են և վարորդների համար տեսանելի են նախազգուշացնող բոլոր ճանապարհային նշաններ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է գծանցների հատման կանոնների պահպանման անհրաժեշտության մասին, հորդորում է լինել ուշադիր ու զգոն: Վարորդների անփութության և թույլ տված սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը: 2017 թվականի սկզբից երկաթուղում արդեն գրանցվել է ավտոմեքենաների և գնացքների բախման 4 դեպք: 2016 թվականին գրանցվել էր միայն 6, իսկ 2015-ին՝ 9 նման դեպք:
Պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:
Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը...
Իր կողմից Ընկերությունն անվտանգության կանոնների մասին տեղեկացնում է երկաթուղու մոտակայքում գտնվող համայնքների բնակիչներին:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.