Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է երկաթուղում անվտանգության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին

30.03.2017

Մարտի 30-ին, ժամը 00:53-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Մասիս-Նորագավիթ վազուրդու պահպանվող գծանցում տեղի է ունեցել ՃՏՊ, «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար գնացքին: Ավտոմեքենայի վարորդը՝ անտեսելով անվտանգության կանոնները և տեսնելով մոտեցող գնացքը, բարձր արագության վրա շրջանցել էր արգելափակոցը և անցնելու թույլտվությանը սպասող այլ մեքենաներ, և փորձել էր անցնել էլեկտրաքարշի առաջ: Բախումից հնարավոր չէր խուսափել: Զոհեր չկան, սակայն անտոմեքենայի 24-ամյա վարորդը հոսպիտալացվել է տարբեր վնասվածքներով:
Ուստի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է, որ երկաթուղին՝ վտանգավոր գոտի է, և հորդորում է պահպանել երկաթուղում գործող անվտանգության նորմերը:
Հիշեցնում ենք գծանցների հատման կանոնների պահպանման անհրաժեշտության և կարևորության մասին, հորդորում ենք լինել ուշադիր ու զգոն: Վարորդների անփութության և թույլ տված սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը:
Պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:
Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը...
Իր կողմից Ընկերությունն անվտանգության կանոնների մասին տեղեկացնում է երկաթուղու մոտակայքում գտնվող համայնքների բնակիչներին:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.