Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին առաջին եռամսյակի աշխատանքի արդյունքները

10.04.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ապրիլի 10-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց առաջին եռամսյակի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում բեռնափոխադրումների նախատեսվող ցուցանիշը և բեռնաշրջանառությունը կատարվել են համապատասխանաբար 99,8% և 102,3%-ով:
2016 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ արտահանումն աճեց 4,1%, իսկ նախատեսված ցուցանիշի հետ համեմատ՝ 4,5%-ով: Փոխադրումները տեղական հաղորդակցությունում նախատեսվածի հետ համեմատ նվազել են 4,2%-ով, իսկ ներկրումն ավելացել է 6,8%-ով:
Ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, բեռնատար գնացքի միջին քաշը կազմել է 1490 տոննա՝ նախատեսված 1478 տոննայի փոխարեն: Ավելացել է նաև լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը: Տեղամասային արագությունը տարվա կտրվածքով ավելացել է 3,1%-ով և կազմել 35,9 կմ/ժ, իսկ տեխնիկականը՝ 41,1 կմ/ժ՝ աճելով 3,2%: Կատարվել է նաև վագոնների վերանորոգման ծրագիրը:
Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հաշվետու ժամանակահատվածում երկաթուղին սպասարկել է 3090 գնացք, որից 3043-ը՝ ըստ չվացուցակի: Ս.Վալկոն ընդգծեց չվացուցակի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունը:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2017 թվականի հունվար-մարտին գծի բալային գնահատականը բարելավել է 7 կետով՝ կազմելով 81 միավոր: Տարեսկզբից երկաթուղում փոխվել է 2390 կոճ՝ նախատեսված 2360-ի դիմաց: Նոր փայտե և երկաթբետոնե կոճերի փոխման ծրագրերը կատարվեցին 100%-ով՝ փոխվել է 800 և 450 կոճ համապատասխանաբար: Նորացումից հետո փոխվել է նաև 780 փայտե և 210 երկաթբետոնե հնամաշ կոճեր:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց գնացքների անվտանգ երթևեկության ապահովման հարցը, ամառային սեզոնին նախապատրաստման հարցը:
Երկաթուղու առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց նաև բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.