Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ Ենթակառուցվածքի տնօրինության պետ է նշանակվել Ալեքսանդր Կոնովալովը

11.04.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հրամանով Ենթակառուցվածքի տնօրինության պետ է նշանակվել Ալեքսենդր Կոնովալովը:
Ա.Կոնովալովը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 17-ին ՌԴ Սարատովի շրջանի Տուրկի գյուղում: Ավարտել է Գյուղատնտեսական տեխնիկայի մեխանիզացիայի Բալաշովի տեխնիկումը, ապա՝ Կապի ուղիների ռուսական բաց տեխնիկական համալսարանը՝ «Երկաթուղիների կառուցում, գիծ և գծային տնտեսություն» մասնագիտացումով: Կապի ուղիների ինժեներ-շինարար է:
Տարբեր տարիներին աշխատել էր Տուրկովսկի սովխոզի փականագործ-էլեկտրիկ, «Սելխոզմոնտաժ» մեքենայացված շարասյան էլեկտրիկ:
Երկաթուղային տրանսպորտի համակարգում աշխատում է 1980 թվականից: Եղել էր Պրիվոլժյեի երկաթուղու գծի մեքենայացված կայանների երկաթուղային-շինարարական մեքենաների 4-րդ և 6-րդ կարգի մեքենավար, «№ 152 գծի մեքենայացված կայան» ձեռնարկության մեխանիկական արտադրամասի վարպետ, Հարավ-Արևելյան երկաթուղու № 153 գծի մեքենայացված կայանի երկաթուղային-շինարարական մեքենաների 6-րդ կարգի մեքենավար:
Զբաղեցնում էր Հարավ-Արևելյան երկաթուղու № 153 գծի մեքենայացված կայանի պետի, Ռտիշևի բաժանմունքի գծի բաժնի պետի տեղակալի, Ենթակառուցվածքի հարավ-արևելյան տնօրինության պետի տեղակալի պաշտոնները:
Հարավկովկասկան երկաթուղում դադարներով աշխատում է 2013 թվականից: 2013-2014 թթ զբաղեցնում էր «ՀԿԵ» ՓԲԸ Ներդրման և տեխնիկական աուդիտի
ճանապարհային կենտրոնի տեխնիկական ուսուցման բաժնի պետի, 2014-2015 թթ՝ «ՀԿԵ» ՓԲԸ Ենթակառուցվածքի տնօրինության պետի պաշտոնները:
Կրկին նշանակվել էր այս պաշտոնին 2017 թվականի ապրիլի 3-ին:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.