Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ աշխատողները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողները ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երկաթուղայինների մեծ պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի և «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարության գլխավորությամբ, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Ծիծեռնակաբերդի հուշամալիրի հավերժ կրակին:
Ամեն տարի երկաթուղայինները երթ են կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: Առաջինը դա 1965 թվականին արեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Չիլին, ԱՄՆ նահանգների մեծ մասը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

 

 

 

 

 

 

 

 

 


Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.