Արխիվ

Աճում է իրանական կողմի հետաքրքրությունը Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրումների կազմակերպման նկատմամբ

06.05.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 3-4-ին Իրան կատարած այցի շրջանակներում հանդիպումներ ունեցավ Իրանի գործարարների, տրանսպորտային ընկերությունների և 46 նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրակները, Իրանում Հայաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ով մեծ աջակցություն ցուցաբերեց հանդիպման կազմակերպման և անցկացման հարցում:
Քննարկումը կազմակերպվել էր ՀԿԵ-ի խնդրանքով՝ Հայաստանի տարածքով, այդ թվում երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործմամբ, Իրանից եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման նախագիծը ներկայացնելու նպատակով: Դա ՀԿԵ պատվիրակության արդեն երրորդ նման հանդիպումն է իրանական կողմի ներկայացուցիչների հետ և հանդիպումից հանդիպում իրանական գործարարների հետաքրքրությունն միայն ավելանում է: Այս անգամ հետաքրարված բոլոր գործարարներին չէր կարող տեղավորել նույնիսկ Իրանի Առևտրա-արդյունաբերական պալատի մեծ դահլիճը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն փոխադրումների այս միջանցքի գործարկման ուղղությամբ աշխատում է արդեն երկու տարի: Մուլտիմոդալ բեռնափոխադրումների կազմակերպման նախագիծը ներկայացվել էր մի շարք միջազգային համաժողովների շրջանակներում, այդ թվում 2016 թվականին Բաթումում անցած սևծովյան համաժողովում:
Գերմանական և վրացական երկաթուղիների աջակցությամբ արդեն իսկ կայացել է առաջին թեստային փոխադրումը Դույսբուրգ-Թեհրան երթուղով:
Հանդիպմանը ներկա եղած 120 գործարարներ և տրանսպորտային ընկերություննների ղեկավարներ մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ներկայացվող նախագծի նկատմամբ: Բավական է ասել, որ շնորհանդեսից հետո ՀԿԵ գլխավոր տնօրեն Ս.Վալկոն մեկ ժամից ավել պատասխանում էր իրանցի գործարարների հարցերին: Իրանական կողմի ներկայացուցիչները հաստատեցին իրենց հետաքրքրությունը այս նախագծին: Իրանի տրանսպորտային ընկերությունների միության տվյալներով՝ Թուրքիայի տարածքով Եվրոպայից Իրան ուղևորվող ավտոտրանսպորտի մոտ 20% (400-500 ավտոմեքենա) ուշացվում է թուրքական կողմի մեղքով, ինչը խափանում է լոգիստիկ ողջ շղթան:
ՀՀ Տրանսպորտի նախարարության դիրքորոշումը ներկայացրեց և հարցերին պատասխանեց նաև երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.