Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին աշխատանքի արդյունքներն ապրիլին

06.05.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն մայիսի 6-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց ապրիլի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում նկատվում էր փոխադրումների դրական դինամիկա: Մասնավորապես կատարված է բեռնափոխադրումների ծրագիրը, բեռնման ցուցանիշը 19,9%-ով գերազանցեց 2016 թվականի մակարդակը, բեռնաշրջանառությունն ավելացել է 33,7%-ով:
Բեռնափոխադրումները արտահանման հաղորդակցությունում 2016 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել են 2,4%-ով, իսկ նախատեսված ցուցանիշի հետ համեմատ՝ 5,6%-ով: Փոխադրումները տեղական հաղորդակցությունում աճել են 23%-ով, իսկ ներկրումը՝ 62,5%-ով:
Աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը 2016 թվականի ապրիլի հետ համեմատ ավելացել է 5,1% և 7,4% համապատասխանաբար: Տեղամասային արագությունը տարվա կտրվածքով ավելացել է 2%-ով և կազմել 35,5 կմ/ժ, իսկ տեխնիկականը՝ 41,3 կմ/ժ՝ աճելով 1,7%:
Արագացվել է նաև բեռնատար վագոնի շրջանառությունը՝ կազմելով 2,79 օր՝ նախատեսված 2,83 օրի դիմաց:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը՝ մասնավորապես գնացքի միջին քաշ, շահագործվող էլեկտրաքարշերի թիվ, վագոնների պարկ, վագոնների պարապուրդ:
Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հաշվետու ժամանակահատվածում երկաթուղին սպասարկել է 1223 գնացք, որից 1213-ը՝ ըստ չվացուցակի: 2016 թվականի ապրիլին երկաթուղին ընդունել էր 1002 գնացք, որից 991-ը՝ համաձայն չվացուցակի:
Այս տարվա ապրիլին չէր ուշացել ոչ մի միջազգային մարդատար գնացք, ուշացվել է 5 ներհանրապետական էլեկտրագնացք և 7 բեռնատար գնացք: Արձանագրելով ուշացումների քանակի և տևողության կրճատման դինամիկան՝ Ս.Վալկոն հանձնարարեց չվացուցակի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունը:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2017 թվականի հաշվետու ամսում գծի բալային գնահատականը բարելավել է 9 կետով՝ կազմելով 86 միավոր: Տարեսկզբից երկաթուղում փոխվել է փայտե 950 նոր և 657 հնամաշ, ինչպես նաև երկաթբետոնե 1,8 հազար նոր և 180 հնամաշ կոճ, կապիտալ վերանորոգվել է 1,5 կմ գիծ:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.