Արխիվ

ՀԿԵ-ում տոնեցին Հաղթանակի օրը

10.05.2017

Մայիսի 9-ին վետերան-երկաթուղայինները և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անձնակազմը՝ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվածերի հիշատակին՝ այցելելով զոհված երկաթուղայինների հուշարձանը և Անհայտ զինվորի գերեզմանը Հաղթանակի զբոսայգում:
Էրեբունի վարչականի շրջանում գտնվող Ազատամարտիկների պուրակում հավաքվածները ծաղկեպսակներ դրեցին զոհված երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձանին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նշեց, որ Մայիսի 9-ին նախկին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում նշվում է որպես մեկ ընդհանուր տոն, որը միավորում է բոլոր ժողովուրդներն ու սերունդները: - 26 միլիոն կյանք՝ սա է այն ահռելի գինը, որը սովետական ժողովուրդը վճարեց Հաղթանակի համար: Դուք՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, հաղթեցիք ֆաշիզմը, հաղթական երթավ անցաք ազատագրված եվրոպական երկրների տարածքով: Այսօր մենք հիշում ենք մեր վետերան-երկաթուղայիններին, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեցան հաղթանակի գործում: Այսօր մեզ հետ են 32 վետերան-երկաթուղային և մենք շնարհակալություն ենք հայտնում ձեզ մեր խաղաղ կյանքի համար, - ասաց Ընկերության ղեկավարը:
Հավաքից հետո վետերաններն ու ՀԿԵ-ի աշխատակիցները մեկնեցին Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղիկներ դրեցին Հավերժական կրակի մոտ:
ՀԿԵ-ում իրենց պարտքն են համարում աջակցություն ցուցաբերել վետերան-երկաթուղայիններին և հարգել զոհվածների հիշատակը: Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքում բացվել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից հայ երկաթուղայինների հիշատակին նվիրված Փառքի ծառուղին:
Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում կռվում էին մոտ 600.000 հազ. հայեր, որոնցից մոտ 300.000 զոհվեցին: Պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ում ձևավորվեցին 6 հայկական դիվիզիաներ, որոնք հաղթահարեցին Կովկասից դեպի Բեռլին տանող դժվար ճանապարհը: Ավելի քան 60 հայ գեներալ գլխավորում էին Կարմիր բանակի խոշոր միավորումները՝ այդ թվում բանակներն ու ճակատները: Պատերազմի ժամանակ ցուցադրած խիզախության և արիության համար 70 հազար հայ զինվոր, սպա և գեներալ պարգևատրվեցին ԽՍՀՄ-ի տարբեր շքանշաններով և մեդալներով: Իսկ գերագույն պարգևին՝ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացան 106 հայ: Փառքի շքանշանի լիակատար ասպետ դարձել էին 27 հայ:
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին երկաթուղայինները փոխադրեցին 20 միլիոն վագոն՝ զինվորներով, ռազմկան տեխնիկայով, սպառազինություններով, սննդամթերքով:
1942 թվականի գարնանը Հայկական ՍՍՀ աշխատավորների կողմից հավաքագրված միջոցների հաշվին կազմվեց «Սովետական Հայաստան» զրահապատ գնացքը, որը օգոստոսին փոխանցվեց զրահապատ գնացքների 62-րդ հատուկ դիվիզիոնին: Դիվիզիոնի կազմում «Սովետական Հայաստանը» մասնակցեց Վելիկիյե Լուկի, Նովոսոկոլնիկի քաղաքների և Բալթյան երկրների ազատագրմանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.