Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 66-րդ նիստին

19.05.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 66-րդ նիստին, որն անցել էր մայիսի 18-19-ին Մոսկվայում:
Այս նիստը հոբելյանական է՝ այն անցել էր խորհրդի կազմավորման 25-ամյակի նախօրեին:
Նիստին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ասոցացված անդամների՝ Բուլղարիայի, Վրաստանի, Լատվիայի և Ֆինլանդիայի, պատվիրակները:
Դիտորդների կարգավիճակով ներկա էին նաև Իրանի երկաթուղու և Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի ներկայացուցիչները:
Մասնակից երկաթուղիների ղեկավարներն ամփոփեցին երկաթուղային ցանցի աշխատանքի արդյունքները, քննարկեցին և համաձայնեցրին երկաթուղային տրանսպորտի անխափան աշխատանքի, ուղևորա- և բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպմանն ուղղված 10-ից ավելի հարցեր:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.