Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ն արժանացել է «Արմենիա Էքսպո 2011» 11-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի ոսկե մեդալի
13.09.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն արժանացել է սեպտեմբերի 9-11 Երևանում կայացած «Արմենիա Էքսպո 2011» 11-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի ոսկե մեդալի:
ՀԿԵ-ի ստենդում ներկայացված ցուցանմուշներին ծանոթացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգայանը, որին ընկերության նվաճումների մասին պատմեց ՀԿԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը:
Ընկերության տաղավարում ներկայացված էին  ՀԿԵ-ի գործունեությանը վերաբերվող տեղեկությունները, 2008-2011 թթ. ներդրումային ծրագրի մանրամասները, գնացքների անվտանգության ապահովման միջոցառումների ցանկը: Նաև ներկայացված էին ուղևորա- և բեռնափոխադրումներին, տրանսպորտային ցանցի զարգացմանը, երկաթուղային շինարարությանը վերաբերվող ցուցանմուշները:
Ցուցահանդեսում ներկայացվեցին Հայաստանում երկաթբետոնե կոճղերի արտադրության նորագույն տեխնոլոգիաները:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.