Արխիվ

Երևանում կայացել է «ՀԿԵ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նիստ

30.05.2017

Մայիսի 29-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինի նախագահությամբ կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը: Նիստի մասնակիցները քննարկեցին ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի ներկայացրած հաշվետվությունները՝ բոլոր հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքներով դրական որոշումներ կայացնելով:
Այցի շրջանակներում Տնօրենների խորհրի անդամներն այցելեցին Երևանի երկաթուղային հանգույցի ձեռնարկություններ՝ ծանոթանալով Ուսուցման ճանապարհային կենտրոնի, լոկոմոտիվային դեպոյի, Ենթակառուցվածքի ախտորոշման կենտրոնի աշխատանքներին, ինչպես նաև կոնտեյներային տերմինալի կառուցման ընթացքին: Ա.Միշարինի գլխավորությամբ խորհրդի անդամները շրջայց կատարեցին Սպանդարյանից Երևան՝ ներկայացնելով ՀԿԵ ձեռնարկությունների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկներ:
Երևանյան այցի շրջանակներում Ալեքսանդր Միշարինը հանդիպեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ և
ներկայացրել Հարավկովկասյան երկաթուղու գործունեության, ներդրումային և ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերի կատարման վերաբերյալ հաշվետվություններ, մուլդիմոդալ բեռնափոխադրումների իրականացման նախագծեր:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.