Արխիվ

Քննարկվել են Բելառուսից Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հնարավորությունները

30.06.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հուլիսի 10-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում նկատվում էր փոխադրումների դրական դինամիկա: Մասնավորապես բեռնափոխադրումների ծրագիրը կատարվել է 10,7%-ով, իսկ 2016 թվականի հունվար-հունիսի նկատմամբ բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 10%: Բեռնման մակարդակը 9,6%-ով գերազանցեց 2016 թվականի ցուցանիշը, իսկ բեռնաշրջանառությունն ավելացել է 15,4%-ով:
Բեռնափոխադրումներն արտահանման հաղորդակցությունում 2016 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել են 11,9%-ով, իսկ նախատեսված ցուցանիշի հետ համեմատ՝ 3,7%-ով: Փոխադրումները տեղական հաղորդակցությունում աճել են 10,2% և 4,2%-ով համապատասխանաբար: Էապես ավելացել է նաև ներկրումը երկաթուղային ճանապարհով՝ 31,9%-ով նախատեսված և 11%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:
2016 թվականի հունվար-հունիսի հետ համեմատ աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, գնացքի միջին քաշն ավելացել է 1,5%, լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը՝ 1,9% և 9,1% համապատասխանաբար, տեղամասային և տեխնիկական արագությունները՝ 2,6% և 3% համապատասխանաբար:
Արագացվել է նաև բեռնատար վագոնի շրջանառությունը՝ կազմելով 2,7 օր՝ նախատեսված 2,86 օրի փոխարեն:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը՝ մասնավորապես գնացքի շահագործվող վագոնների պարկ, էլեկտրաէներգիայի ծախս:
Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հաշվետու ժամանակահատվածում երկաթուղին սպասարկել է 6 409 գնացք, որից 6 329-ը՝ ըստ չվացուցակի: Մարդատար միջազգային գնացքների չվացուցակը կատարվել է 97,4%, ներհանրապետական էլեկտրագնացքների՝ 98,7%, իսկ բեռնատար գնացքների՝ 98,8%-ով: Ս.Վալկոն հանձնարարեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել չվացուցակի պահպանման ուղղությամբ:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2017 թվականի հաշվետու շրջանում գծի բալային գնահատականը բարելավել է 6 կետով՝ կազմելով 82 միավոր: Տարեսկզբից երկաթուղում փոխվել է 14,6 հազար կոճ, նախագծա-կանխարգելիչ վերանորոգում անցել 32,2 կմ գիծ:
Երկաթուղային ուղևորափոխադրումների հարցի վերաբերյալ ՀԿԵ ղեկավարն ասաց, որ ուղևորների թիվը գերազանցել է 148,4 հազարը, իսկ միջազգային հաղորդակցությունում փախարդումների ծավալն ավելացել է 13,7%-ով:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և
ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.