Արխիվ

ՀԿԵ-ն առաջին անգամ մուլտիմոդալ բեռնափոխադրում է իրականացրել «Ռուսալ-Արմենալ» ընկերության համար

26.07.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն առաջին անգամ մուլտիմոդալ բեռնափոխադրում է կազմակերպել և իրականացրել «Ռուսալ-Արմենալ» ընկերության համար՝ Հայաստանի և Ռուսաստանի տարածքում հանդես գալով որպես մուլտիմոդալ տրանսպորտային օպերատոր:
Երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել էր 335 տոննա չմշակված ալյումին, կատարվել բեռնման և բեռնաթափման աշխատանքներ: Բոլոր նշված աշխատանքները կատարվել են «ՀԿԵ» ՓԲԸ կողմից՝ առանց կողմնակի անձանց և ավտոտրանսպորտային ընկերությունների ներգրավվումը:
Գործընթացի որակյալ պլանավորումը, ամենասեղմ ժամկետներում վագոնների տրամադրումը, բեռնման և բեռնաթափման աշխատանքների օպերատիվությունը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը թույլ տվեցին խնայել կլիենտի ժամանակն ու ֆինանսները:
«Ռուսալ-Արմենալ» ընկերությունը նշում է, որ բեռնափոխադրումն իրականացվել էր հաստատված ժամկետներում ամենաբարձր մակարդակի վրա:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.