Արխիվ

Հայաստանը մասնակցեց մեքենավարների առաջին մասնագիտական միջազգային մրցույթին

02.08.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մեքենավար Մարտիրոս Խաչատրյանը մասնակցել է «Ճանապարհի ընտրություն» մեքենավարների առաջին միջազգային մասնագիտական մրցույթին, որն անցել էր Յակուտիայում հուլիսի 15-16-ին:
Յակուտսկում հավաքվել էին Ռուսաստանի, Մոնղոլիայի, Ղազախստանի, Լատվիայի, Հայաստանի և Բելառուսի 22 մեքենավարներ: Մրցույթի արդյունքներով Մարտիրոս Խաչատրյանը պատվոգրի էր արժանացել:
Մեքենավարները հեղինակավոր մրցութային հանձնաժողովին են ներկայացրել իրենց ունակություններն ու գիտելիքները: Տրվել էին բավականին բարդ առաջադրանքներ՝ 8 րոպեում, պահպանելով բոլոր կանոնները, հավաքել մինչև 15 կմ/ժ արագություն և կանգնեցնել ջերմաքարշը ռելսերի վրա տեղադրված հատուկ ձողին հնարավորինս մոտ: Գնահատվում էին ոչ միայն մեքենավաման հմտությունները, այլև գիտելիքների մակարդակը, երթևեկության անվտանգության նորմերի ու աշխատանքի կանոնների պահպանումը:
Մասնակիցները կարող էին ընտրել 3 ջերմաքարշերից մեկը՝ ТЭМ2, ЧМЭ3 կամ ТЭМ2-МК:
Մրցույթն ավարտվեց զվարճալի շոու-ծրագրով՝ բոլոր ցանկացողները կարող էին ուժերը փորձել ЧМЭ3-ի հետ փափուկ շղթայակցման մեջ: Ջերմաքարշի վրա տեղարդվել էր ջրով լի բաժակ, իսկ մեքենավարը պիտի մոտենար ուրիշ լոկոմոտիվով և միակցվեր ЧМЭ3-ի հետ՝ չթափելով ջուրը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.