Արխիվ

Մայրաքաղաքի վարչական տարածքի երկաթգծերի հարակից հատվածներից հեռացվում է կուտակված աղբը

03.08.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հետ միասին գնացքով շրջել և ուսումնասիրել է Երևան քաղաքի վարչական տարածքի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում երկաթգծերի հարակից հատվածները: Շրջայցի ընթացքում գույքագրվել են երկաթգծերի հարևանությամբ գտնվող բոլոր այն տարածքները, որտեղ նկատվել են շինարարական և կենցաղային աղբի կուտակումներ:
Շրջայցից անմիջապես հետո «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ անց է կացվել խորհրդակցություն, որի շրջանակում պայմանավորվածություն է ձեռքբերվել համատեղ ուժերով մշտական հսկողություն սահմանել մայրաքաղաքի վարչական տարածքի երկաթգծերի հարակից հատվածներում, ինչպես նաև բացատրական աշխատանքներ տանել հարակից տարածքների բնակչության շրջանում՝ աղբի հետագա կուտակումները բացառելու նպատակով:
Խորհրդակցությունից հետո Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատուներն անմիջապես անցել են վերոնշյալ տարածքներում առկա աղբի մաքրման և սահմանված աղբավայրեր տեղափոխելու աշխատանքների իրականացմանը: Սույն աշխատանքների նկատմամբ սահմանվել է մշտական հսկողություն:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.