Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին հունվար-հուլիսի աշխատանքի արդյունքները

04.08.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն օգոստոսի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2017 թվականի յոթ ամիսների աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում նկատվում էր փոխադրումների դրական դինամիկա: Մասնավորապես բեռնափոխադրումների ծրագիրը գերակատարվել է 10,7%-ով, նույնքանով գերազանցելով 2016 թվականի հունվար-հուլիսի ցուցանիշը: Բեռնման մակարդակը 9%-ով գերազանցեց 2016 թվականի ցուցանիշը, իսկ բեռնաշրջանառությունն ավելացել է 15,3%-ով:
Բեռնափոխադրումներն արտահանման հաղորդակցությունում նախատեսված ցուցանիշի և 2016 թվականի յոթ ամիսների հետ համեմատ ավելացել են 3,7% և 16,8%-ով, տեղական հաղորդակցությունում՝ 4,5% և 9,1%-ով, իսկ ներկրումը՝ 31,1% և 15,3%:
2016 թվականի հունվար-հուլիսի հետ համեմատ աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, գնացքի միջին քաշն ավելացել է 1,6%, լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը՝ 1,8% և 8,4% համապատասխանաբար, աճել են տեղամասային և տեխնիկական արագությունները:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը՝ մասնավորապես գնացքի շահագործվող վագոնների պարկ, էլեկտրաէներգիայի ծախս:
Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հաշվետու ժամանակահատվածում երկաթուղին սպասարկել է 7 573 գնացք, որից 7 468-ը՝ ըստ չվացուցակի: Մարդատար միջազգային գնացքների չվացուցակը կատարվել է 94,9%, ներհանրապետական էլեկտրագնացքների՝ 98,7%,
իսկ բեռնատար գնացքների՝ 98,8%-ով: Ս.Վալկոն հանձնարարեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել չվացուցակի պահպանման ուղղությամբ:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2017 թվականի հաշվետու շրջանում գծի բալային գնահատականը բարելավել է 6 կետով՝ կազմելով 83 միավոր: Տարեսկզբից երկաթուղում փոխվել է 19 հազար կոճ, որից մասնավորապես 4,6 հազարը՝ նոր փայտե և 10,4 հազարը՝ նոր երկաթբետոնե:
Երկաթուղային ուղևորափոխադրումների հարցի վերաբերյալ ՀԿԵ ղեկավարն ասաց, որ ուղևորների թիվը գերազանցել է 189,7 հազարը, իսկ միջազգային հաղորդակցությունում փախարդումների ծավալն ավելացել է 22,2%-ով:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը: Ինչպես նշեց Ս.Վալկոն, դրված խնդիրների կատարման համար անհրաժեշտ է միավորել բոլոր աշխատողների, ղեկավարների և արհմիութենական մարմինների ջանքերը:
Ավարտելով խորհրդակցությունը՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նշեց, որ երկու օրից երկաթուղայինները նշելու են իրենց մասնագիտական տոնը:
- Ավանդույթի համաձայն Երկաթուղայինի օրը նշում են օգոստոսի առաջին կիրակի օրը: Իմ տեղակալներն արդեն այցելեցին մեր հիմնական երկաթուղային հանգույցներ, որտեղ հանդիպեցին երկաթուղայինների հետ և պարգևներ հանձնեցին: Այս տարի մեր տոնը հատկանշական է, քանի որ մենք նշում ենք երեք կարևոր հոբելյաններ՝ Երևան առաջին գնացքի ժամանման 115-ամյակը, Ջաջուռի թունելի կառուցման 120-ամյակը և Հայաստանի երկաթուղու էլեկտրիֆիկացման 50-ամյակը: Ես շնորհավորում եմ երկաթուղայիններին և վետերաններին և մաղթում երջանկություն, առողջություն, հաջողություն, բարեկեցություն և խաղաղություն, - ասաց Ս.Վալկոն:
Երկաթուղայինների հետ այնուհետև կայացած հանդիպմանը Ընկերության ղեկավարը կրկին շնորհավորեց նրանց և շնորհակալություն հայտնեց աշխատանքի համար՝ նշելով, որ իրենց աշխատանքի շնորհիվ է երկաթուղին կարողանում հաջող զարգանալ:
Հանդիպման ընթացքում մի շարք աշխատողներ պարգևատրվեցին «Նվիրվածության համար» նշաններով, գլխավոր տնօրենի անվանական ժամացույցներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:
Աշխատողների մեծ խումբն արժանացավ վարպետների, հերթապահների, գանձապահների դասային կոչումներին:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.