Արխիվ

Շնորհավո՜ր Երկաթուղայինի օրը

04.08.2017

Երկաթուղային տրանսպորտի հարգելի աշխատակիցներ, թանկագին վետերաններ, գործընկերներ
Սրտանց շնորհավորում ենք ձեզ մեր ընդհանուր տոնի՝ Երկաթուղայինի օրվա առթիվ։ Երկաթուղայինի մասնագիտական տոնը նշվում է արդեն 121 տարի. այն առաջին անգամ հաստատվել է 1896 թվականի հունիսի 28- ին (նոր տոմարով՝ հուլիսի 9-ին) Ռուսական կայսրության կապի և հաղորդակցության նախարար իշխան Միխայիլ Խիլկովի հրամանով։ Նոր տոնական օրը դարձավ երկաթուղային տրանսպորտի աշխատողների առաջին մասնագիտական տոնը ոչ միայն Ռուսական կայսրությունում, այլև ողջ Եվրոպայում։ Այս բոլոր տարիներին, օգոստոսի առաջին կիրակին, իրենց մասնագիտական տոնը նշում էին Ռուսական կայսրության, հետագայում ԽՍՀՄ-ի երկաթուղայինները, և այսօր այդ ավանդույթը շարունակում ենք մենք՝ Հարավ-Կովկասյան երկաթուղու աշխատակիցներս։ Այսօր Հայաստանի երկաթուղին ապրում է ակտիվ զարգացման փուլ՝ ելնելով ուղևորների և բեռնատերերի սպասարկման որակի նոր ստանդարտներից։
ՀԿԵ բոլոր ծրագրերի և ձեռքբերումների արդյունքների հետևում կանգնած է Ընկերության յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը մեծ, պատասխանատու և համախմբված կոլեկտիվի կայուն աշխատանքին։ Կոլեկտիվի, որը տիրապետում է իսկական «հակաճգնաժամային գիտելիքների» և որը կարողանում է աշխատել դրական
արդյունքների համար։ Երկաթուղում գնահատում են անձնվեր աշխատանքը, հավատարմությունն ընդհանուր գործին և բարձր պրոֆեսիոնալիզմը։ Այսօր հատկապես շնորհավորում ենք մեր վետերաններին, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրաբերել են այս դժվար, սակայն կենսական կարևոր նշանակություն ունեցող մասնագիտությանը։ Թանկագին վետերաններ. մեզ համար դուք ոչ միայն ավագ ընկեր եք, այլև ընդօրինակման արժանի, ինչպես նաև ոգու տոկունության և մասնագիտության նկատմամբ հավատարմության վառ օրինակ մեր երիտասարդների համար։ Շնորհիվ ձեզ՝ կյանքը երկաթուղուն նվիրաբերած մարդկանց, Հայաստանի համար կարևոր տրանսպորտային երակը գործել է և հանրապետության համար դժվարին ժամանակներում, և զարգանում է այսօր։ Ձեզանից շատերը դարձան հիմնադիրները երկաթուղային մի ողջ դինաստիաների, որոնք մինչ օրս էլ աշխատում են Հայաստանի երկաթուղու բարօրության համար։
Մենք բարձր ենք գնահատում Ձեր աշխատանքը և հարգում Ձեզ։
Հարգելի երկաթուղայիններ. մեկ անգամ ևս շնորհավորում ենք ձեզ տոնի առթիվ, ցանկանում երջանկություն, հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ աշխատանքում, ընտանեկան ջերմություն և բարեկեցություն, և որտեղ էլ որ հայտնվեք, ցանկացած երկաթուղագիծ թող լինի ձեզ հարազատ։

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.