Արխիվ

ՀԿԵ-ն առաջին անգամ մուլտիմոդալ եղանակով բեռի արտահանում է իրականացրել «Իջևանի Բենտոնիտ Կոմբինատ» ԲԲԸ համար

08.08.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Իջևանի Բենտոնիտ Կոմբինատ» ընկերության համար կազմակերպել և իրականացրել է մուլտիմոդալ բեռնափոխադրում ՝ Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի տարածքում հանդես գալով որպես մուլտիմոդալ տրանսպորտային օպերատոր: Ապահովելով օպտիմալ գներ և ծառայությունների լիարժեք փաթեթ՝ «ՀԿԵ» ՓԲԸ աջակցեց հայկական արտադրության բեռների արտահանմանը:
Հուլիսի 24-28 երկաթուղային, ավտոմոբիլային և ջրային տրանսպորտով փոխադրվել էր 342 տոննա բենտոնիտ, կատարվել էին տեղափոխում պատվիրատուի պահեստից դեպի կայարան և բեռի բեռնման և բեռնաթափման աշխատանքներ վագոն «ՀԿԵ» ՓԲԸ Այրում կայարանում:
Գործընթացի որակյալ պլանավորումը, ամենասեղմ ժամկետներում վագոնների տրամադրումը, բեռնման և բեռնաթափման աշխատանքների օպերատիվությունը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը թույլ տվեցին խնայել հաճախորդի ժամանակն ու ֆինանսները:
«Իջևանի Բենտոնիտ Կոմբինատ» ընկերությունը նշել է, որ բեռնափոխադրումն իրականացվել է բարձր մակարդակի վրա, մատչելի գնով և, որպես արդյունք, հաճախորդը պատրաստակամություն է հայտնել օգոստոսին մեծացնելու նշված սխեմայով բեռնափոխադրումների ծավալները:

 

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.