Արխիվ

Ինչպես ճիշտ ձեռք բերել մանկական տոմսեր

09.08.2017

Ամառային եղանակի սկզբից զգալիորեն ավելացել է ուղևորատար գնացքներում երեխաների երթևեկության, տոմսերի ձեռք բերման և փաստաթղթերի ձևակերպման հետ կապված հարցերով դիմումների թիվը: Եվ թեև երկաթուղային դրամարկղերում կան մանրամասն հրահանգներ, մենք ևս մեկ անգամ ուզում ենք ծանոթացնել շահագրգիռ անձնաց «ԱՊՀ մասնակից-պետությունների, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի երկաթուղային վարչությունների միջև Համաձայնագրի» համապատասխան հոդվածին:

Հոդված 10

Երեխաների երթևեկության պայմանները

§1. Ուղևորն իրավունք ունի իր հետ անվճար վերցնել 5 տարեկանից ոչ բարձր մեկ երեխա, եթե նա առանձին տեղ չի զբաղեցնում: Ընդ որում, երթևեկության փաստաթղթերի ձևակերպման պետության ազգային օրենսդրությանը համապատասխան, նման երեխաների երթևեկության համար կարող է ձևակերպվել անդրամ երթևեկության փաստաթուղթ:
Առանձին տեղ զբաղեցնելու համար 5 տարեկանից ոչ բարձր երեխայի համար անհրաժեշտ է ձեռք բերել երթևեկության փաստաթաթուղթ՝ մանկական սակագնով:
Այն դեպքում, եթե ուղևորի հետ երթևեկում են 5 տարեկանից ոչ բարձր մեկից ավել երեխաներ, բացի մեկից, բոլոր մնացած երեխաների համար պետք է ձեռք բերվեն երթևեկության փաստաթղթեր՝ մանկական սակագնով:
§2. 5-ից 10-ը տարեկան յուրաքանչյուր երեխայի համար հարկավոր է ձեռք բերել երթևեկության փաստաթղթեր՝ մանկական սակագնով:
10 տարեկանից բարձր երեխաների համար ձեռք են բերվում լրիվ սակագնով երթևեկության փաստաթղթեր:
Մինչև 10 տարեկան երեխաներն առանց մեծահասակների ուղեկցության ուղևորատար գնացքով երթևեկության չեն թույլատրվում: Ուղևորը, որի հետ երթևեկում է մինչև 10 տարեկան երեխա, պետք է ունենա երեխայի տարիքը հաստատող բնօրինակ փաստաթուղթ:
§3. Երեխայի տարիքը որոշվում է ուղևորության սկզբի օրվա դրությամբ: Եթե ուղևորության սկզբի օրը համընկնում է երեխայի 5 տարին լրանալու ծննդյան օրվան, ապա երեխան երթևեկում է անվճար (եթե նա չի զբաղեցնում առանձին տեղ): Եթե ուղևորության սկզբի օրը համընկնում է երեխայի 10 տարին լրանալու ծննդյան օրվան, ապա երթևեկության փաստաթղթերը ձևակերպվում են մանկական սակագնով:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.