Արխիվ

Գիտելիքի օրը ՀԿԵ-ն կրկին տոնական նվեր մատուցեց Ֆիոլետովո գյուղի դպրոցի սաներին

01.09.2017

Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը կրկնակի տոն էր Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցում. այստեղ ոչ միայն ողջունում էին առաջին դասարանցիներին, այլ նաև գրադարանի համար նոր գրքեր նվեր ստացան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից: Աշակերտներին ողջունեցին ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազաոր դեսպան Իվան Վոլինկինը և «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն:
Դեսպան Վոլինկինը շնորհավորեց բոլորին Գիտելիքի օրա կապակցությամբ և նշեց, որ աշակերտները մտնում են կյանքի նոր փուլ, նրանց առջև նոր հետաքրքիր ճանապարհ է բացվում: Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀԿԵ-ին դպրոցին աջակցություն ցուցաբերելու համար:
- Դա խիստ կարևոր է ապագայի համար, - նշեց նա:
Սերգեյ Վալկոն ջերմ շնորհավորեց ներկաներին Գիտելիքի օրվա կապակցությամբ:
- Հատկապես շնորհավորում եմ աշակերտներին, ովքեր մտել են զարգացման նոր փուլ, անցել են նոր դասարան: Շնորհավորում եմ նաև ծնողներին, ովքեր նույնպես նոր դասարան են ընդունվել և նորից սովորելու են իրենց երեխաների հետ միասին: Գիտելիքի օրը՝ բոլորին միավորող տոն է: Ֆիոլետովո գյուղի դպրոցի հետ մեր համագործակցությունը սկսվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հովանու ներքո, և նրա ավանդը հավասար է այս դպրոցին ցուցաբերած մեր աջակցությանը: Մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը դպրոցի հետ, որը նոր խթան կստանա, - ասաց Ընկերության տնօրենը:
Ղեկավարը նշեց, որ այսօր դպրոցի գրադարանը Ընկերությունից ստացել է նոր գրքեր: Սերգեյ Վալկոն նաև գրքեր նվիրեց և պատվոգրեր հանձնեց գյուղական դպրոցի լավագույն աշակերտներին:
Իսկ դպրոցի տնօրեն Արամ Ղազարյանը ՀԿԵ ղեկավարին շնորհակալագիր շնորհեց երկարատև համագործակցության համար և հիշեցրեց, որ նոր ուսումնական տարվա նախօրեին երկաթուղին մեծ վերանորոգման աշխատանք է կատարել դպրոցում, յոթ դասասենյակներում հին պատուհանները փոխարինեց նորերով, վերանորոգեց և վերակառուցեց դպրոցի ճաշարանը:
Դա ՀԿԵ-ի կողմից Ֆիոլոտովոյի դպրոցին ցուցաբերած աջակցության առաջին փորձը չէ: Ընկերությունն արդեն աջակցել էր դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման և ինտերակտիվ ուսուցման դասարանի կահավորման գործին,
բազմիցս դասագրքեր էր նվիրել դպրոցի գրադարանին, վերանորոգել հանդիսությունների և մարզական դահլիճները, որոնք չէին շահագործվում երկրաշարժից հետո, ինչպես նաև վերականգնեց ջեռուցման համակարգը և տանիքը, կոսմետիկ վերանորոգեց դպրոցի մասնաշենքերը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.