Արխիվ

Երևանում կկայանա ԱՊՀ երկրների երկաթուղիների միջազգային բեռնափոխադրումների ոլորտում սակագնային քաղաքականության նախագիծը մշակող փորձագիտական խմբի աշխատանքային խորհրդակցությունը

04.09.2017

Սեպտեմբերի 5-8-ին Երևանում կայանալու է 2018 թվականին միջազգային բեռնափոխադրումների ԱՊՀ երկրների երկաթուղիների սակագնային քաղաքականության նախագիծը մշակող փորձագիտական խմբի աշխատանքային խորհրդակցությունը: Նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի երկաթուղիների ներկայացուցիչները:
Խորհրդակցության ընթացքում փորձագետները քննարկելու են կատարած աշխատանքի արդյունքները, Սակագնային համաձայնագրի փոփոխության վերաբերյալ առաջարկներ, 2018 թվականի համար միջազգային բեռնափոխադրումների Սակագնային քաղաքականության նախագիծը, ինչպես նաև Սակագնային համաժողովի անցկացման հարցը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.