Արխիվ
«Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևոր են դարձել արդեն 38 հազար մարդ
15.09.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության տվյալներով, սեպտեմբերի 13-ի դրությամբ «Արմենիա» ֆիրմային գնացքի ծառայություններից օգտվել են 38 հազար ուղևոր: Ընդհանուր առմամբ, հունիսից վաճառվել է գնացքի 40 հազար 300 տոմս:
Անցյալ տարվա տվյալների համաձայն, ամառային սեզոնի ընթացքում վաճառվել էր «Արմենիա» գնացքի 40 հազար 300 տոմս, իսկ գնացքի ուղևոր են դարձել 39 հազար հոգի:
Երևան-Բաթումի-Երևան չվերթով գործող ամենօրյա ֆիրմային գնացքը մեկնարկեց հունիսի 15-ին: Գնացքի ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից հասնում են Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երևան՝ 16 ժամ 55 րոպեում: Ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը հնարավոր է եղել կրճատել երկաթուղային գծերի և շարժակազմի թարմացման շնորհիվ: 
Այս տարի գնացքի տոմսերը վաճառվում են միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Այն թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.