Արխիվ

Երևանում անցնում է ԱՊՀ երկրների երկաթուղիների միջազգային բեռնափոխադրումների ոլորտում սակագնային քաղաքականության նախագիծը մշակող փորձագիտական խմբի աշխատանքային խորհրդակցությունը

05.09.2017

Սեպտեմբերի 5-ին Երևանում բացվել է ԱՊՀ երկրների երկաթուղիների միջազգային բեռնափոխադրումների ոլորտում 2018 թ. սակագնային քաղաքականության նախագիծը մշակող փորձագիտական խմբի աշխատանքային խորհրդակցությունը: Նիստին, որը կավարտվի սեպտեմբերի 8-ին, մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի երկաթուղիների ներկայացուցիչները:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի ֆինանսների և էկոնոմիկայի գծով տեղակալ Իլյա Կելպերիսը, ով պատվիրակներին մաղթեց հաջող և արդյունավետ աշխատանք:
Ինչպես հայտնեց ՀԿԵ Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետի տեղակալ Զարա Աղասաֆյանցը, փորձագետները կքննարկեն ԱՊՀ երկրների երկաթուղիների սակագնային քաղաքականության հիմնական սկզբունքները:
Խորհրդակցության ընթացքում փորձագետները քննարկելու են նաև կատարած աշխատանքի արդյունքները, Սակագնային համաձայնագրի փոփոխության վերաբերյալ առաջարկներ, 2018 թվականի համար միջազգային բեռնափոխադրումների Սակագնային քաղաքականության նախագիծը, ինչպես նաև Սակագնային համաժողովի անցկացման հարցը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.