Արխիվ

Շիրակի մարզպետին ներկայացրեցին Գյումրիի երկաթուղային հանգույցի հնարավորությունները

13.09.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն սեպտեմբերի 13-ին հանդիպեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ՝ ներկայացնելով Գյումրիի երկաթուղային հանգույցի աշխատանքները: Ընկերության և մարզի ղեկավարներն այցելեցին վագոնային և լոկոմոտիվային դեպոները, երկաթուղային կայարանը:
Սերգեյ Վալկոն մարզպետին ներկայացրեց Հարավկովկասյան երկաթուղու գործունեության հիմնական ուղղությունները, Շիրակում կատարվող ծրագրերը: Վագոնային դեպոյում կատարած շրջայցի ընթացքում ընկերության գլխավոր տնօրենը պատմեց կառույցի վերակառուցման ծրագրի մասին, որը ՀԿԵ-ն ավարտվեց 2013 թվականին, վագոնների տեխնիկական սպասարկման և վերանորոգման գործընթացների, կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների մասին:
Մարզպետին ներկայացնելով Գյումրիի երկաթուղային կայարանը և կառույցի ավտոմատացված աշխատանքը՝ Սերգեյ Վալկոն ցուցադրեց նաև ՀԿԵ-ի կողմից հիմնադրված և կայարանում տեղակայված երկաթուղային տեխնիկայի թանգարանը:
Լոկոմոտիվային դեպոյում մարզպետին պատմեցին էլեկտրաքարշերի վերանորոգման և տեխսպասարկման ժամանակակից տեխնոլոգիաների մասին, ցուցադրեցին անվազույգերի վերանորոգման արտադրամասը, որը թույլ է տալիս տնտեսել ֆինանսներն ու ժամանակը:
Մարզի ղեկավարին հետաքրքրում էին երկաթուղային դեպոյում աշխատող մասնագետների, մեքենավարների սոցապահովության հարցերը, երկաթուղային ուղևորա- և բեռնափոխադրումների իրականացման լոգիստիկան:
Հանդիպման արդյունքներով կողմերը գոհունակությամբ նշեցին երկկողմանի համագործակցության բարձր մակարդակը և պայմանավորվեցին զարգացնել կոնտակտները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.