Արխիվ

Հայաստանում անցնում է միջազգային երկաթուղային հաղորդակցությունում փոխհաշվարկների կազմակերպումը կարգավորող նորմատիվ իրավական դաշտը համակարգող հանձնաժողովի նիստը

26.09.2017

Սեպտեմբերի 26-ին Ծաղկաձորում բացվել է միջազգային երկաթուղային հաղորդակցությունում փոխհաշվարկների կազմակերպումը կարգավորող նորմատիվ իրավական դաշտի կատարելագործման հարցերով համակարգող մշտական հանձնաժողովի նիստը: Մինչև սեպտեմբերի 28-ը ընթացող նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Էստոնիայի երկաթուղիների ներկայացուցիչները:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովը, ով պատվիրակներին արդյունավետ աշխատանք մաղթեց:
Հանձնաժողովի նախագահ Տամարա Ստեբունովան նշեց, ոչ Հայաստանում անցնող խորհրդակցությունը բավականին ներկայացուցչական է:
- ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի ղեկավարությունը մեծ ուշադրությամբ է վերաբերվում մեր իրավասությունում գտնվող հարցերին, քանի որ երկաթուղային վարչությունների համար խիստ կարևոր է փոխհաշվարկների կազմակերպման հստակ նորմատիվ բազայի առկայությունը: Մեր հանձնաժողովի գործունեության հիմքում է դրված հստակ նորմատիվ բազայի հիման վրա կառուցված երկաթուղիների միջև հարաբերությունների կազմակերպումը, որտեղ բոլոր մասնակիցները գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, - նշեց նա՝ ընդգծելով, որ հանձնաժողովի անդամների ակտիվ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ է հնարավոր ապահովել ոլորտի զարգացումը:
Ստեբունովան նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը համագործակցության մամար:
Համակարգող հանձնաժողովը ստեղծվել է 2007 թվականի նոյեմբերին: Կառույցի հիմնական խնդիրներից է միջազգային երկաթուղային հաղորդակցությունում փոխադրումների և հարակից ծառայությունների համար փոխհաշվարկների կազմակերպման ոլորտում նորմատիվ իրավական դաշտի կատարելագործումը:
Հանձնաժողովը մասնավորապես վերլուծում է ոլորտում գործող և ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերող խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված փաստաթղթերը, մշակում է
փոխհաշվարկների համակարգի և նորմատիվ ակտերի կատարելագործմանը, գործընթացների ավտոմատացմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված առաջարկներ, մշակում է վեճերի քննարկման և լուծման մեխանիզմներ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.