Արխիվ
«ՀԿԵ»  ՓԲԸ աշխատանքով կապահովի իր  թոշակառուներին

20.12.2010
Գլխավոր տնօրենի որոշմամբ` «ՀԿԵ» ՓԲԸ-ում մոտակա ժամանակհատվածում  կստեղծվի հանձնաժողով, որը երկաթուղու թոշակառուների հետ կկնքի  աշխատանքային պայմանագրիր: Այս քայլը մեծ սոցիալական նշանակություն ունի, քանի որ այն կօգնի աշխատանք գտնել ՀԿԵ-ի բազմաթիվ աշխատակիցներին: Ինչպես բազմիցս  ընդգծել է ընկերության ղեկավարությունը, երկաթուղայինը պետք է ունենա բավարար վստահություն իր ապագայի և կենսաթոշակային տարիքին հասնելու վերաբերյալ: Իր աշխատակիցներին աշխատանքի տեղավորման խնդրի լուծման հետ մեկտեղ նման քայլը թույլ կտա լուծել նաև երկաթուղում սերունդների հաջորդականության գործընթացի  իրականացման խնդիրը: Հին սերնդի փորձը միշտ էլ մեծ պահանջարկ ունի  ցանկացած  բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունում, հատկապես ՀԿԵ-ի նման համակարգում: Տարեց երկաթուղայինների հմտությունն ու պրոֆեսիոնալիզմի  օկտագործումը կնպաստի ընկերության կադրային կարողություններին և աշխատանքի արդյունավետությանը:
Շեվկեթ Շայդուլլինի նախագահությամբ հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ընկերության ղեկավարության ներկայացուցիչները, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.