Արխիվ

Բարի գործեր՝ ի շահ հասարակությանը

27.09.2017

Բարեգործությունը միշտ եղել և շարունակում է մնալ Հարավկովկասյան երկաթուղու գործունեության կարևորագույն ոլորտներից մեկը: Ընկերությունը շարունակում է կրթական հաստատություններին և վետերաններին աջակցությանն ուղղված ծրագրեր իրականացնել: Միայն 2016 թվականին բարեգործական նախագծերի ֆինանսավորմանը ՀԿԵ-ն ուղղել է 29,350 մլն դրամ:
Երկաթուղու վերջին բարեգործական ծրագրերից մեկն է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 3 մանկապարտեզի վերակառուցումն ու կահավորումը:
Այս մանկապարտեզի սաները Ամանորի և Սուրբ Ծննդի նախաշեմին հատուկ նվեր ստացան Հարավկովկասյան երկաթուղուց: Երկար տարիներ ոչ բարվոք վիճակում գտնվող մանկապարտեզի շենքը վերականգնվել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աջակցությամբ և ֆինանսավորմամբ ու հանդիսավոր կերպով բացվել դեկտեմբերի 28-ին՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղար Սերգեյ Անիշենկոյի, երեխաների ծնողների, երկաթուղայինների ներկայությամբ:
Այլ հովանավորների հետ համատեղ ընկերությունը լիովին վերականգնել է շենքի առաջին հարկը, իսկ Երկաթուղու Նյութատեխնիկական ապահովման տնօրինությունը մանկապարտեզի համար պատրաստել էր մանկական կահույք:
Բացման արարողությանը ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը պայմանավորվեցին շարունակել այս կրթական հաստատություն հաճախող մանուկների համար սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված համագործակցությունը:
Օրերս Սերգեյ Վալկոն կրկին այցելեց Ալավերդի, որտեղ քաղաքապետի հետ միասին ծանոթացավ այս պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Մանկապարտեզի շենքի տանիքի վերանորոգումը գրեթե ավարտված է, իսկ մինչև հոկտեմբերի վերջ կավարտվի նաև նոր պլաստիկ պատուհանների տեղադրումը, հանդիսությունների և մարզական դահլիճների, տեխնիկական տարածքների վերանորոգումը: Աշխատանքների ֆինանսավորմանը մասնակցում են նաև այլ բարերարներ:
Աջակցությունը Ալավերդու մանկապարտեզին Հարավկովկասյան երկաթուղու միակ բարեգործական ծրագիրը չէ: Ընկերությունն իր վրա վերցրեց վետերան-երկաթուղայիններին աջակցությունը և մի քանի տարի շարունակ վերանորոգում է նրանց տները: Արդեն վերանորոգված են Գյումրիում, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում
գտնվող տները: Այս տարի ՀԿԵ-ն կրկին Գյումրիում է աշխատում՝ վերակառուցվում է երկաթուղում 64 տարի աշխատած, Գյումրիի վերականգնողական գնացքի նախկին պետ, Պատվավոր երկաթուղային, աշխատանքի վետերան 90-ամյա Հրաչ Հարությունյանի տունը:
Աշխատանքներն արդեն ավարտական փուլում են՝ պատրաստ է գազամատակարարման, տեղադրված է ջեռուցման համակարգը, ավարտած են տարիքի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները: ՀԿԵ գլխավոր տնօրենի ստուգայցի ժամանակ նշվել էր, որ բոլոր աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի կեսին:
Չնայած ՀԿԵ-ի գործունեության հիմնական ուղղությունը Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացումն է՝ Ընկերությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել բարեգործական ծրագրերի իրականացումը, իր ավանդն ունենալով բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.