Արխիվ

ՀԿԵ-ն ավարտել է Հայկական ատոմակայան տանող երկաթուղային գծերի վերանորոգումը

29.09.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնագետներն ավարտեցին դեպի Հայկական ատոմային էլեկտրակայան տանող Արմավիր-Արշալույս երկաթուղային հատվածի վերանորոգումը: Նշված գծերը չէին շահագործվում 2011 թվականից: Վերանորոգման աշխատանքը, որը կատարում էին 33 երկաթուղային, սկսվեց հուլիսին: Արդյունքում վերականգնվել է 14 կմ գիծ, փոխվել 3,9 հազար կոճ: Աշխատանքները տարվում էին հատուկ երկաթուղային տեխնիկայի կիրառմամբ:
Վերանորոգման ընթացքը ամեն շաբաթ հսկում էր հատուկ հանձնաժողովը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ:
Վերանորոգված հատվածն արդեն ստուգել է հատուկ չափող վագոնը, ենթակառուցվածքը պատրաստ է բեռներ ընդունել:
Այսպիսով, Ընկերությունն ավարտել է իր ենթակայության տակ գտնվող ենթակառուցվածքի արդիականացումը, իսկ ատոմակայանի տարածքով անցնող երկաթուղային գծերը վերանորոգում է ԱԷԿ-ի կողմից ներգրավված կապալառուն:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2017 г.